Կանխատեսում. Իտալիա-Անգլիա. իտալացիները չեն պարտվի

23:00, 11 հլս 2021
Հուլիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչը՝ Իտալիա-Անգլիա: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ իտալացիներն այս խաղի հիմնական ժամանակում չեն պարտվի:

Երկար սպասված եզրափակիչը կկայանա արդեն այսօր: Իտալիան՝ ի տարբերություն, Անգլիայի, շատ տանջվեց կիսաեզրափակչում: Իտալացիներն Իսպանիայի արգելքը հաղթահարելու համար ստիպված էին փոխել իրենց մարտավարությունը: Վերջին երկու տարվա մեջ երևի թե առաջին անգամ Ռոբերտո Մանչինիի թիմը վերադարձավ հին ու բարի կատենաչոյին: Տվեց գնդակը մրցակցին և սկսեց օրինակելի պաշտպանվել:

Իտալիան այս մրցաշարում ևս ցույց տվեց, որ կարող է խաղալ դիրքային գրոհներով, կարող է տիրել գնդակին և կոտրել նույնիսկ ամենաամուր պաշտպանությունը: Իտալիան փոքր ինչ անատամ է հարձակման կրակագծում, սակայն դա կոմպենսացվում է եզրերում ակտիվ խաղով և դաշտի կենտրոնում գնդակը վերհսկելով:

Անգլիան բավականին երիտասարդ թիմ է, բայց նաև փորձառու: Այո, ԱԱ 2018-ը կոփել է անգլիացիներին և նրանց մարզիչ Գարեթ Սաութգեյթին, որը հասկացել է, որ տիտղոս նվաճելու համար պետք է փոքր ինչ պրագմատիկ գործել:

Անգլիան իսկապես տաղանդավոր թիմ ունի, բայց այսպիսի խաղերում առաջին պլան է մղվում փորձը: Մի բան, որն իտալացիներից չես խլի: Իտալիայի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք մի շարք տիտղոսներ են նվաճել և բազմաթիվ հանդիպումներ անցկացրել նման մակարդակում:

Անգլիան մինչ Դանիային հանդիպելը գնդակ բաց չէր թողել, բայց դա էլ տեղի ունեցավ: Իտալացիների դեմ խաղում, չեմ կարծում, որ հնարավոր կլինի անառիկ պահել սեփական դարպասը:

Թիմերից որևէ մեկին նախապատվություն տալ չեմ կարող, քանի որ եզրափակիչ է և որպես կանոն, նման խաղերը բավականին անկանխատեսելի են լինում:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում Իտալիան չի պարտվի: Viviaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.53 գործակիցը: Եթե իտալացիները հաջողության հասնեն առաջինը, ապա բաց չեն թողնի հաղթանակը: Իսկ եթե լինեն պարտվողի դերում, ի վիճակի են հավասարեցնել հաշիվը:

Օրդինար: Հաղթած
ԵՎՐՈ 2020
23:00/11 հլս
Իտալիա-Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ