Կանխատեսում. «Ինտեր»-«Բորուսիա Դ». կլինեն գոլեր

23:00, 23 հկտ 2019
Հոկտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ինտեր»-«Բորուսիա Դ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 3 գոլ:

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկու հանդիպումներում վառ խաղ է ցուցադրել, սակայն արդյունքի տեսանկյունից, իտալական ակումբը չի կարող գոհ լինել: Նախ «Սլավիայի» դեմ հազիվ փրկվեցին պարտությունից, իսկ «Բարսելոնայի» դեմ խաղում ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Այնուամենայնիվ, Կոնտեի «Ինտերը» հարձակման գծում մեծ պոտենցիալ ունի: Այս խաղը բաց են թողնելու Սանչեսն ու Սենսին, բայց Լուկակուն և Մարտինեսը, որոնք Ա Սերիայի նախորդ խաղում երկուական գոլ են խփել, կփորձեն աչքի ընկնել նաև դորտմունդցիների դեմ խաղում: «Ինտերը» վերջին 5 խաղից 4-ում գոլ է բաց թողել:

Գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև Դորտմունդի «Բորուսիայի» մոտ, որը վերջին 5 խաղից 3-ն ավարտել է միևնույն 2:2 հաշվով: Մարիո Գյոթցեի և Պակո Ալկասերի մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է, սակայն շարք է վերադարձել Ջեյդոն Սանչոն, որը նախորդ խաղը բաց էր թողել կարգապահական խնդիրների պատճառով:

Կարծում եմ, կլինի անզիջում պայքար, որտեղ կլինեն գոլեր: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի 2.5-ից շատ գոլ, որը Vivaro-ն սահմանել է 1.78 գործակցով:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/23 հկտ
«Ինտեր» - «Բորուսիա Դ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ