Կանխատեսում. Հայաստան-Հունաստան. տանտերերը գոլ կխփեն առաջին կեսում

21:00, 15 նյմ 2019
Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրում այսօր՝ 21:00-ին, կհյուրընկալի Հունաստանի ընտրանուն: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Հայաստանի հավաքականը գոլ կխփի առաջին կեսում:

Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի՝ Աբրահամ Խաշմանյանը: Մարզիչ, որի թիմերը միշտ խաղացել են կազմակերպված ֆուտբոլ: Կարողացել են պատժել մրցակցիներին սխալներին համար: Եղել են դոմինանտ և կայունություն են դրսևորել պաշտպանությունում:

Սակայն հիմա իրավիճակը մի փոքր այլ է: Չեմ կարծում, թե այս պարագայում, երբ բացակայում է Վարազդատ Հարոյանը (որակազրկման պատճառով), Աբրահամ Խաշմանյանը կարող է պաշտպանության գծում որևէ բան պահանջել: Պարզապես այս խաղում պետք է լինի մեկ նպատակ. խփել ավելի շատ գոլ քան մրցակիցը: Հարձակման գծում ևս մենք պարծենալու առիթ չունենք: Բացակայում են Մխիթարյանը, Ադամյանը, Ղազարյանը: Բայց մյուս կողմից ունենք մշտախես գոլերի ծարավ Ալեքսանդր Կարապետյան, թնդանոթային հարվածներով փայլող Տիգրան Բարսեղյան, արագավազ Արթուր Սարկիսով և այդպես էլ իրական շանս չստացած Էդգար Բաբայան:

Կարծում եմ՝ առաջին իսկ րոպեներից Հայաստանի հավաքականն ուղիներ կփնտրի դեպի մրցակցի դարպասը: Դե իսկ հույներն էլ այս մրցափուլում «փայլում» են պաշտպանությունում:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ Հայաստանի ազգային հավաքականը գոլ կխփի առաջին խաղակեսում, որը Vivaro-ն գնահատում է 2.34 գործակցով:

Օրդինար: Պարտված
ԵՎՐՈ 2020
21:00/15 նյմ
Հայաստան-Հունաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ