Կանխատեսում. «Գալաթասարայ»-«Ռեալ». կլինի գոլառատ խաղ

23:00, 22 հկտ 2019
Հոկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայ»-«Ռեալ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

«Գալաթասարայը» ընթացիկ մրցաշրջանը լավ չի մեկնարկել: Չեմպիոնների լիգայում թիմը նախ 0:0 է խաղացել «Բրյուգեի» հետ, իսկ նախորդ տուրում նվազագույն հաշվով պարտվել է ՊՍԺ-ին: Թուրքական ակումբի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում ներքին առաջնությունում: Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգան լիովին այլ մակարդակ է և «Գալաթասարայը» Ռայան Բաբելի և Ռադամել Ֆալկաոյի գլխավորությամբ կարող է տհաճություններ պատճառել «Ռեալին», որը չի կարողանում դուրս գալ ճգնաժամից:

Մադրիդյան ակումբը Լա Լիգայի 9-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց «Մալյորկային»: Զիդանի թիմը շարունակում է անփառունակ ելույթները և արդեն շատանում են խոսակցություններն այն մասին, որ ֆրանսիացու համար սա կարող է վերջին խաղը լինել «Ռեալի» ղեկին, եթե թիմը չկարողանա հաղթանակ տոնել: «Ռեալի» կազմ է վերադարձել Էդեն Ազարը, որը բաց էր թողել «Մալյորկայի» դեմ հանդիպումը, քանի որ ծնվել էր նրա երեխան: Այնուամենայնիվ, «արքայական ակումբը» կադրային խնդիրներ ունի: Այս խաղին չեն մասնակցի Գարեթ Բեյլը, Մարկո Ասենսիոն, Լուկա Մոդրիչն ու Նաչոն:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն և կգրանցվի 2.5-ից շատ գոլ, որը Vivaro-ն գնահատել է 1.84 գործակցով:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/22 հկտ
«Գալաթասարայ»-«Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ