Կանխատեսում. «Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի». գոլառատ խաղում կհաղթեն հյուրերը

20:30, 28 սպտ 2019
Սեպտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ գոլառատ խաղում հաղթանակի կհասնեն հյուրերը:

 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Էվերթոնը» կհյուրընկալի գործող չեմպիոնին, որը նախորդ տուրում ջախջախել էր «Ուոթֆորդին» 8:0 հաշվով: Պեպ Գվարդիոլայի թիմի վրա մեծ ազդեցություն էր ունեցել դրան նախորդող պատությունը, երբ «Նորվիչ Սիթին» սեփական հարկի տակ անակնկալ մատուցեց ֆուտբոլային աշխարհին՝ հաղթելով «քաղաքայինների» 3:2 հաշվով:

Ընթացիկ շաբաթվա մեջ թիմերը գավաթային խաղեր են անցկացրել և հաղթանակներ տոնել: Բայց, ի տարբերություն «Էվերթոնի», «Մանչեսթեր Սիթին» ունի պահեստայինների ավելի երկար նստարան և բացի այդ, կարգով գերազանցում է մրցակցին: Այս թիմերի միջև կայացած վերջին երեք խաղերում մանչեսթերյան ակումբը հաղթանակներ է տոնել:

Այնուամենայնիվ, «Էվերթոնում» կան ֆուտբոլիստներ՝ Ռիչարլիսոն, Բերնարդ, Մոյզե Կին, Ալեքս Իվոբի, որոնք կարող են տհաճություններ պատճառել «Մանչեսթեր Սիթիին», սակայն ոչ ավելին: Եթե նույնիսկ հաջողվի գոլ հեղինակել, ապա Գվարդիոլայի թիմը, ամենայն հավանականությամբ, երկու-երեք անգամ ավելի շատ գոլ կխփի: «Էվերթոնի» պաշտպանությունն էլ չի փայլում կայունությամբ:

Հաշվի առնելով այս ամենը, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կհաղթի «Մանչեսթեր Սիթին» և 3.5-ից շատ գոլ կխփվի, որի համար Vivaro-ն սահմանել է 2.50 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/28 սպտ
«Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ