Կանխատեսում. Դորտմունդի «Բորուսիա»-ՊՍԺ. կլինի գոլառատ խաղ

00:00, 19 փտր 2020
Փետրվարի 19-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Դորտմունդի «Բորուսիա»-ՊՍԺ հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

Չեմպիոնների լիգան վերսկսվում է: Փլեյ-օֆֆ-ի առաջին խաղային օրը միմյանց դեմ կմրցեն Թոմաս Տուխելի նախկին և ներկա թիմերը: Հաշվի առնելով վերջին շրջանում թիմերի ցուցադրած ելույթները, ապա այս խաղում, անկասկած, պետք է գոլեր ակնկալել: Նեյմարը և Մբապեն շարք են վերադարձել և ընդգրկվել են թիմի հայտացուցակում:

Դորտմունդցիներն էլ նախորդ տուրում վստահ հաղթանակ են տոնել «Այնտրախտի» նկատմամբ՝ 4:0 հաշվով: Իսկ ՊՍԺ-ի և «Ամյենի» խաղն ավարտվել է 4:4 հաշվով:

«Բորուսիան վերջին 5 խաղում 19 գոլ է խփել, իսկ ՊՍԺ-ն՝ 21 գոլ: Թիմերը լուրջ կորուստներ կարծես թե չունեն: Գերմանական ակումբից խաղը բաց կթողնի Մարկո Ռոյսը, իսկ ՊՍԺ-ից՝ Պարեդեսը: Թիմերը չեն փայլում կայունությամբ նաև պաշտպանության գծում:

Այս խաղի համար առաջարկում եմ խաղադրույք կատարել, որ կգրանցվի 3.5-ից շատ գոլ, որը Vivaro-ն գնահատել է 2.05 գործակցով:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
00:00/19 փտր
Դորտմունդի «Բորուսիա»-ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ