Կանխատեսում. Դորտմունդի «Բորուսիա»-«Ինտեր». կլինեն գոլեր

23:55, 05 նյմ 2019
Նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-«Ինտեր» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Այս թիմերի միջև կայացած նախորդ խաղում հաղթանակի հասավ «Ինտերը», իսկ դորտմունդցիներն իրենց ոչ բնորոշ խաղ ցուցադրեցին, նույնիսկ չկարողանալով գոլ խփել: Դորտմունդում սպասվող խաղը տարբերվելու է նախորդից ու մեծ հավանականությամբ կլինի գոլառատ, քանի որ «Վեշտֆալեն» ստադիոնում այլ կերպ լինել չի կարող: Բացի այդ, շարք է վերադարձել դորտմունդյան ակումբի հարձակման գծի առաջատար Պակո Ալկասերը, որը բաց էր թողել Միլանում կայացած խաղը:

«Ինտերն» այս մրցաշրջանում փայլուն ելույթներ է ցուցադրում, սակայն ինչպես ցույց են տվել միլանյան ակումբի խաղերը, թիմը ոչ միշտ է պահում կենտրոնացվածությունն է գոլ է բաց թողնում: Վերջին 3 խաղերում թիմը չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը:

Կռահել, թե ով կհաղթի, բարդ է, սակայն ավելի կանխատեսելի է այն, որ երկու թիմերն էլ կկարողանան աչքի ընկնել խփած գոլով: Ցանկացած սցենարի դեպքում հակառակ կողմը կնետվի առաջ: Երկու թիմերում էլ կան ֆուտբոլիստներ, որոնք ի վիճակի են նույնիսկ միայնակ ոչնչից գոլ ստեղծել:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որը Vivaro-ն գնահատում է 1.7 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/5 նյմ
Դորտմունդի «Բորուսիա»-«Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ