Կանխատեսում. «Չելսի»-«Բորնմութ». դաշտի տերերը կհաղթեն գոլառատ խաղում

18:00, 01 սպտ 2018
Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բորնմութին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ լոնդոնյան ակումբը կհաղթի և երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

«Չելսին» նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի գլխավորությամբ հիանալի մեկնարկ է վերցրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում:  Լոնդոնյան ակումբը հարյուր տոկոսանոց արդյունք է գրանցել՝ 3 խաղ, 3 հաղթանակ: Թիմը խաղում է ագրեսիվ, հարձակողական ֆուտբոլ: Թիմի առաջատարները աստիճանաբար լավ մարզավիճակ են հավաքում, իսկ նորեկները՝ սկսում են հարմարվել թիմին:

«Բորնմութը» ևս լավ է մեկնարկել այս առաջնությունում: Թիմը 3 խաղից հետո ոչ մի պարտություն չունի՝ 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Էդդի Հաուիի թիմը միշտ աչքի է ընկել դիտարժան ֆուտբոլով: Երկու թիմերում էլ գրեթե չկան լուրջ կորուստներ:

Հաշվի առնելով այս ամենը, կարելի է եզրակացնել, որ այս խաղում գոլերի պակաս չի լինի՝ ընդ որում 2 կողմերից էլ: Բայց լոնդոնցիները կհաղթեն կարգի հաշվին: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն և կհաղթի «Չելսին»: Vivaro-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2.45  գործակիցը:

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/1 սպտ
«Չելսի» - «Բորնմութ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ