Կանխատեսում. Արգենտինա-Բրազիլիա. արգենտինացիները գոլ կխփեն

04:00, 11 հլս 2021
Հուլիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 04:00-ին, կմեկնարկի Ամերիկայի գավաթի եզրափակիչը՝ Արգենտինա-Բրազիլիա: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում արգենտինացիները գոլ կխփեն:

Ամերիկայի գավաթի եզրափակչում կմրցեն Արգենտինան և Բրազիլիան: Ֆավորիտ է համարվում Բրազիլիայի ընտրանին, չնայած նրան, որ վերջին շրջանում երկու թիմերն էլ գրեթե միանման արդյունքներ են գրանցել: Երկու թիմերն էլ վերջին 5 խաղից հաղթել են 4-ում և մեկական ոչ-ոքի գրանցել:

Անկասկած, Բրազիլիայի հավաքականն ավելի լավ տեսք ունի՝ հատկապես հարձակման գծում: Տիտեի թիմը կիսաեզրափակչում, մեղմ ասած, ծաղրելով հաղթեց Պերուի հավաքականին: Հաշիվը չի արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը: Բրազիլացիները հաղթեցին 1:0 հաշվով, բայց կարելի է ասել, որ խաղում էին ուժերի 50 տոկոսով:

Արգենտինան դժվարին պայքարում հաղթեց Կոլումբիային կիսաեզրափակչում: Արգենտինացիների կազմում հետխաղային 11 մետրանոցի ժամանակ փայլեց դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը: Լիոնել Սկալոնիի թիմը, ի տարբերություն նախորդ տարիների Արգենտինայի հավաքականի, ավելի կայուն խաղ է ցուցադրում: Սկալոնին չի վախենում թոփ խաղացողներին թողնել պահեստայինների նստարանին և մեկնարկային կազմն ընտրում է ոչ թե անուններով, այլ տվյալ պահին լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներով:

Կարծում եմ՝ այս խաղում արգենտինացիները կկարողանան նվազագույնը մեկ գոլ խփել: Չմոռանանք Լեո Մեսիի մասին, որը կարող է գոլ ստեղծել ոչնչից: Բրազիլիայի հավաքականի պաշտպաններն այս մրցաշարում հիմնականում անելիք չեն ունեցել: Սա լուրջ փորձություն կլինի Բրազիլիայի հավաքականի համար:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում արգենտինացիները գոլ կխփեն: Vivaro-ն այն գնահատում է 1.7 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Ամերիկայի գավաթ
04:00/11 հլս
Արգենտինա-Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ