Կանխատեսում․ «Ռեալը» կնվաճի ՉԼ-ի գավաթը երրորդ տարին անընդմեջ

22:45, 26 մյս 2018
Մայիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Օլիմպիական մարզադաշտում կկայանա եվրոպական ակումբային ֆուտբոլի տարվա գլխավոր հանդիպումը։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ կխաղան խաղարկության ռեկորդակիր Մադրիդի «Ռեալը» և մրցաշարի ամենատիտղոսակիր թիմերից մեկը՝ «Լիվերպուլը»։ Անխոս, մեզ հեքիաթային դիմակայություն է սպասվում։ 

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ երևելի ու տիեզերական մի բան ցանկացած ֆուտբոլային երկրպագուի համար։ Այո՛, այս մրցաշրջանում վերջին անգամ կլսենք հանրահայտ հիմնը, հավանաբար այս տարի ևս Բոչելիի կատարմամբ։ Կարծես թե, ոչինչ չի փոխվում։ Յուրատեսակ դե ժա վյու է։ Դարձյալ եզրափակիչ, դարձյալ Բոչելի, դարձյալ «Ռեալ»։ Փոխվում են միայն մադրիդյան ակումբի մրցակիցները։ Այս անգամ էլ «Լիվերպուլ»։

«Ռեալի» ցանկացած ֆուտբոլիստ ապրում է հաղթողի հոգեբանությամբ։ Նրանք վերջին տարիներին հաղթել են ամեն ինչ։ Նույնիսկ Կլոպի թիմը՝ այն Կլոպի, որը 2013-ին դուրս թողեց «Ռեալին», բայց հետո պարտվեց եզրափակչում, ի վիճակի չի լինի կանգնեցնել Զիզուի Մադրիդին։ Միայն պատկերացրեք․ Զիդանը երբեք չի պարտվել ՉԼ-ի դիմակայություններում որպես մարզիչ։

Այո՛, սա եզրափակիչ է, առանձին խաղ, առանձին պատմություն։ Կարող է լինել հնարավոր և անհնար ամեն բան։ «Լիվերպուլը» ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց ու որքան էլ զարմանալի կարող է թվալ, «մերսիսայդցիները» մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի հզոր խաղ ցուցադրեցին։ Շատերի պնդմամբ «Լիվերպուլի» խաղը պետք է խամրեր Կոուտինյոյի հեռանալուց հետո։ Սակայն «Լիվերպուլը» շարունակեց փայլել, շարունակեցին փայլել նրա հարձակվողական եռյակի ներկայացուցիչները՝ Ֆիրմինոն, Մանեն և իհարկե Սալահը։

«Ռեալի» նման թիմը երբեք չի տրվում էմոցիաներին։ Նրանց համար միևնույն է, թե ում է աշխարհը համարում ֆավորիտ։ Նրանք մոտիվացված են, նրանք ստեղծված են եզրափակիչներ հաղթելու համար։ 1998,2000,2002,2014,2016,2017։ Սրանք վերջին 20 տարիների «Ռեալի» եզրափակչի թվականներն են։ «Ռեալը» հաղթել է իր վերջին վեց եզրափակիչներում։ Հաղթել է «Յուվենթուսին», «Վալենսիային», «Բայերին», երկու անգամ «Աթլետիկոյին» և դարձյալ «Յուվենթուսին»։

Իմ կարծիքով ու նաև անձնական ցանկությամբ «Ռեալը» կհաղթի «Լիվերպուլին»։ «Ռեալը» կփրկի մրցաշրջանը։ Ռեալը կնվաճի Եվրոպական չեմպիոնների 13-րդ գավաթը։ «Ռեալը» դա կանի երրորդ տարին անընդմեջ անընդմեջ ու Կիևում դրված «Մեծ ականջները» հավերժ կմնան Մադրիդում՝ «Սանտիագո Բեռնաբուի» լեգենդար թանգարանում։ Կրկնում եմ՝ սա իմ կարծիքն է ու նաև անձնական ցանկությունը։

«Ռեալի» հիմնական ժամանակում հաղթանակի համար սահմանված է 2,19 գործակիցը։ Մաղթում եմ հաջողություն!

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա․ Եզրափակիչ
22:45/26 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ