Կանխատեսում. «Հոֆենհայմ» – «Ունիոն Բեռլին»․ Սարգիս Ադամյանի թիմը կհաղթի

17:30, 22 օգս 2021
Գերմանական Բունդեսլիգայի երրորդ տուրում «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, կընդունի «Ունիոն Բեռլինին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Հոֆենհայմն» առաջին տուրում 4։0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։ Սարգիս Ադամյանը, փոխարինման դուրս գալով, դարձավ գոլի հեղինակ։ Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը միայն մարզվում էր թիմի կազմում, սակայն ընկերական հանդիպումներում դուրս էր մնում հայտացուցակից։ Այս խաղում երևաց, որ «Հոֆենհայմում» վստահում են Սարգիսին, իսկ վերջինս էլ տպավորում է իր խաղով։ Գոլային գրոհի ժամանակ Ադամյանը փայլուն գործեց, դաշտի կենտրոնից գնդակ ստանալով, խաղարկեց այն Կրամարիչի հետ և խորվաթի ֆուտբոլիստի փոխանցումից հետո էլ գրավեց մրցակցի դարպասը։

Բացի Ադամյանից, թիմում փայլուն են նույն Կրամարիչը, Դաբուրն ու Լարսենը։

«Ունիոն Բեռլինն» առաջին տուրում ոչ ոքի խաղաց Լևերկուզենի «Բայերի» հետ։ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Բեռլինի թիմը հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ԿուՊՍ-ին։ Այս հանգամանքը, կարծում եմ, կազդի «Հոֆենհայմի» հետ խաղին պատրաստվելու վրա։

«Հոֆենհայմը» խաղալու է տանը, երկրպագուները վերադառնում են ստադիոն, թիմը լավ է անցկացրել նախամրցաշրջանային փուլն ու Բունդեսլիգայի առաջին տուրը։ Կարծում եմ՝ Ադամյանն ու թիմակիցներն այս խաղում խնդիրներ չեն ունենա։ «Ունիոնի» համար դժվար կլինի եվրագավաթային արտագնա խաղից հետո ինչպես հարկն է դիմադրել «Հոֆենհայմի» նման թիմին, որը դինամիկ ֆուտբոլ է ցուցադրում։

Ընտրում եմ՝ «Հոֆենհայմի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 2․04 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
17:30/22 օգս
«Հոֆենհայմ» – «Ունիոն Բեռլին»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ