Կանխատեսում․ «Բետիս» – «Ռեալ»․ թիմերը կփոխանակվեն գոլերով

23:55, 28 օգս 2021
Իսպանական Լա Լիգայի երրորդ տուրում «Բետիսը» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերը գոլ կխփեն։

Մադրիդում այս օրերին խիստ զբաղված են Կիլիան Մբապեի տրանսֆերային հարցով։ Ամենայն հավանականությամբ, ֆրանսիացին կարիերան կշարունակի Արքայական ակումբում։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ այդ թեման կարող է շեղել թիմին, իսկ «Բետիսը» հեշտ մրցակից չէ։

«Ռեալի» պաշտպանության գծում քաոսային իրավիճակ էր տիրում «Լևանտեի» հետ խաղում, որն ավարտվեց 3։3 հաշվով։ Կառլո Անչելոտին դեռևս չի կարողանում լուծել պաշտպանությունում առկա բացը։ Հաշվի առնելով, որ ակումբը կենտրոնացած է միայն Մբապեի տրանսֆերի վրա, պետք չէ սպասել, որ պաշտպանությունում ևս համալրում կլինի։ Իսկ դա նշանակում է, որ անգամ Ալաբա-Միլիտաո զույգը չի կարող կայություն ապահովել թիմի պաշտպանությունում, իսկ թե ինչ է լինում, երբ կենտրոնում խաղում են Միլիտաոն ու Նաչոն, արդեն տեսել ենք։

«Բետիսն» ունի լավ հարձակման գիծ, որի առաջատարը ֆրանսիացի Նաբիլ Ֆեկիրն է։ Խաղալով սեփական հարկի տակ՝ Մանուել Պելեգրինիի թիմը, անկասկած, մեծ խնդիրներ կստեղծի «Ռեալի» համար։

Սպասում եմ դինամիկ և դիտարժան ֆուտբոլ երկու թիմերի կողմից։ Կարծում եմ, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Այդ խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 1․57 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:55/28 օգս
«Բետիս» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ