«Կադիս» – «Խետաֆե»։ Կանխատեսում և խաղադրույք

21:30, 19 փտր 2022
Իսպանական Լա Լիգայի 25-րդ տուրում «Կադիսը» կընդունի «Խետաֆեին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը նվազագույնը 2 գոլ կխփեն։

«Խետաֆեն» անկասելի է։ Դեռ երկու ամիս առաջ թիմը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում էր, բայց նոր գլխավոր մարզիչ Կիկե Ֆլորեսի հետ «Խետաֆեն» կայունացրեց խաղը պաշտպանությունում և սկսեց ավելի արդյունավետ գործել հարձակման գծում։

Թիմը կարողացել է հաղթել «Ռեալին» (1:0) և ոչ ոքի խաղալ «Ռեալ Սոսյեդադի» հետ (0:0)։ Իսկ նախորդ տուրում գոլառատ խաղում 3։4 հաշվով պարտվել է «Աթլետիկոյին»։

Այս շրջանում անհաջող է հանդես գալիս «Կադիսը», որը նախորդ տուրում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Սելտայի» հետ։ Ամբողջ խաղի ընթացքում 2 թիմերը միասին ընդամենը 3 հարված են կատարել։

Այս խաղից առաջ, «Կադիսը» 2 անընդմեջ պարտություն էր կրել և դուրս էր մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Խետաֆեին», որի հաղթանակի համար սահմանվել է 2․60 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 2․90, իսկ «Կադիսի» հաղթանակը՝ 3․10 գործակիցը։

Այս խաղի համար հետաքրքիր է հյուրերի գոլերի տոտալի վերաբերյալ խաղադրույքը։ Ռիսկային է, բայց հետաքրքիր։ «Խետաֆեն» վերջին 5 խաղում 10 գոլ է խփել։ Ենթադրում եմ, որ այս անգամ էլ թիմը նվազագույնը 2 գոլ կխփի։ Կիկե Ֆլորեսի թիմը 3-ական գոլ էր խփել «Աթլետիկոյին» և «Լևանտեին»։

Ընտրում եմ «Խետաֆեի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 3․15 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
21:30/19 փտր
«Կադիս» – «Խետաֆե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ