Իտալիա – Իսպանիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 06 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուտաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարելի Իտալիա — Իսպանիա Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպման վերաբերյալ։

Վերջին 3 ամսվա ընթացքում Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները կառերեսվեն 2-րդ անգամ։ Եվրո-2020-ից հետո Լուիս Էնրիկեի տղաները վրեժխնդրության հույսով են մեկնել Միլան, որտեղ էլ նախատեսված է Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակիչը։ Արդեն հայտնի է, որ նախատեսված 37 000 տոմսը վաճառվել է մեկ քանի ժամում։ Իտալիայի ընտրանին վերադառնում է «Սան Սիրո» 3 տարվա դադարից հետո. այն ժամանակ «Սկուադրա աձուրան» ընդունել էր Պորտուգալիայի հավաքականին։

Առաջիկա կարևոր խաղից առաջ Ռոբերտո Մանչինին ունի կադրային լուրջ խնդիրներ։ Արդեն հայտնի էր, որ տարատեսակ վնասվածքների պատճառով հավաքականի ճամբարին չեն միացել Չիրո Իմոբիլեն ու Անդրեա Բելոտին։ Վիրահատվել ու տևական ժամանակով բացակայելու է նաև Ալեսանդրո Ֆլորենցին։ Իտալիայի ալենատորեն հավաքականի հրավեր էր ուղարկել Ռաֆայել Տոլոյիին, Մատեո Պեսինային ու Նիոկոլ Ձանիոլոյին, սակայն առաջին երկուսը վնասվածք էին ստացել «Ատալանտայի» նախորդ խաղում, Ձանիոլոն էլ ցավեր է զգացել սրունքի հատվածում։ Gazzetta dello Sport-ի տեղեկություններով, Ռոբերտո Մանչինին հարձակման կրակագծում տեղ կհատկացնի «Սասուոլոյի» ֆուտբոլիստ Ջակոմո Ռասպադորիին։ Բայց կա տարբերակ, ըստ որի՝ «կեղծ 9 համարի» դիրքում կխաղա Լորենցո Ինսինյեն։

Լուիս Էնրիկեն ունի գրեթե նույն խնդիրը։ «Վիլյառեալի» առաջատար Ժերար Մորենոն դեռևս չի ապաքինվել նախորդ վնասվածքից, որից վերականգնվում է արդեն 1 ամիս։ «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի վնասվածքը թարմ է։ Նրանց բացակայությամբ Էնրիկեն հիմնական կազմում դուրս կբերի «Ռեալ Սոսյեդատի» հարձակվող Միկել Օյարսաբալին։ Եզրերում նրան կօգնեն Ֆերան Տորեսն ու Պաբլո Սարաբիան։

Իտալիայի հավաքականը նախորդ անգամ պարտվել է, երբ երկիր մոլորակի վրա «իշխում» էին դինոզավրերը։ Ենթադրել, որ հարձակման գծում խնդիրներ ունեցող Իսպանիան կկարողանա տխրեցնել իտալացիներին, պետք չէ։ Կարծում եմ, որ խաղի հիմնական ժամանակում Իտալիան կտանի հաղթանակ ոչ գոլառատ խաղում։

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/6 հկտ
Իտալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ