Իտալիա – Իսպանիա․ կանխատեսում

22:45, 06 հկտ 2021
Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իտալիայի հավաքականը կմրցի Իսպանիայի հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն իտալացիները։

Այս թիմերի միջև վերջին 5 խաղից 3-ն ավարտվել է 1։1 հաշվով։ Նախորդ հանդիպումը Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակչում էր, որտեղ իտալացիները հաղթեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։

Այդ խաղի համեմատ, Իսպանիան հիմա ավելի թույլ է։ Լուիս Էնրիկեն, ինչպես այն ժամանակ, հիմա առավել ևս, հարձակվողների պակաս ունի։ Ալվարո Մորատան վնասվածքի պատճառով չի հրավիրվել հավաքական։

Էնրիկեի տրամադրության տակ կան մի շարք կիսապաշտպաններ կամ եզրային հարձակվողներ։ Կենտրոնական հարձակվող թիմում չկա, ինչն էլ կարող է լուրջ խնդիրների է հանգեցնել այս խաղում։

Հաշվի առնելով Իտալիայի հավաքականի պաշտպանությունը՝ դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին իսպանացիներն այս կազմով կարող են գոլ խփել։

Կարծում եմ՝ Իտալիան բացարձակ ֆավորիտ է, քանի որ բացի խաղային բաղադրիչից, ունի նաև այլ առավելություն․ խաղը կայանալու է Միլանի «Սան Սիրո» ստադիոնում։

Իտալիայի հավաքականը կադրային լուրջ խնդիրներ չունի։ Թիմի հիմնական կազմի գրեթե բոլոր խաղացողները հրավիրվել են հավաքական։ Անկասկած, բացի Ազգերի լիգայի եզրափակիչ դուրս գալուց, իտալացիները կցանկանան շարունակել անպարտելիության շարքը: Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմն արդեն 37 խաղ է, ինչ չի պարտվել։

«Սկուադրա Աձուրան» ավելի գրավիչ և բալանսավորված ֆուտբոլ է ցուցադրում։ Ի տարբերություն Իսպանիայի, Իտալիայի հավաքականի խաղում անհատական սխալները գրեթե բացակայում են։ Ընդհանուր առմամբ, Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները կարգով ավելի բարձր են։

Ընտրում եմ՝ Իտալիան կհաղթի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.25 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/6 հկտ
Իտալիա – Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ