Իտալական էքսպրեսս․ «Ռոման» ու «Ինտերը» կհաղթեն, «Նապոլին» ու «Տորինոն» կփոխանակվեն գոլերով

23:45, 08 մյս 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «իտալական էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք 3 հանդիպում. Ա Սերիայի 37-րդ տուրում տեղի կունենան «Ինտեր» — «Էմպոլի», «Ռոմա» — «Կիևո» եւ «Տորինո» — «Նապոլի» խաղերը:

«Ինտեր» — «Էմպոլի»

Մոտիվացիայի տեսանկյունից «Ինտերը» մրցակցի նկատմամբ առավելություն ունի։ «Ներաձուրիները» պայքարում են եվրագավաթային տեղերի համար, իսկ «Էմպոլին» գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում, ինչը նշանակում է, որ հյուրերի համար մրցաշրջանը գործնականում ավարտված է։

Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեն։ Տանտերերի կազմում որակազրկման պատճառով չի խաղա Ջեյսոն Մուրիլիոն, իսկ հյուրերի կազմում կորուստներն անհամեմատ ավելի շատ են՝ Լաուրինի, Սկորուպսկի, Մխեդլիձե, Լիվախա։

Խոսենք նաև վիճակագրությունից։ Թիմերի միջև կայացած վերջին 9 խաղերից ութում հաղթել է միլանյան ակումբը, իսկ «Էմպոլին» պարտվել է Ա Սերիայի վերջին 5 արտագնա խաղերում՝ դրանցից չորսում չխփելով և ոչ մի գոլ։ «Ինտերը» Ա Սերիայում անցկացրած վերջին 7 տնային խաղերից վեցում հաղթել է, ինչը լավ ցուցանիշ է։ Առաջին շրջանի խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթանակ է տարել։

Հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունը, սեփական դաշտի գործոնը, վիճակագրությունն ու տանտերերի մոտիվացիան՝ առաջարկում ենք «ՏՇ 1,5 գոլ և «Ինտերի» հաղթանակ» խաղադրույքը։ Տանտերերը պետք է, որ սեփական դաշտում վստահ հաղթանակ տանեն։ Գործակիցը 1,56 է։ 

«Ռոմա» — «Կիևո»

«Ռոման» լավ մրցաշրջան անցկացրեց և արդեն ապահովել է ՉԼ-ի ուղեգիրը։ «Կիևոն» նույնպես, իր հնարավորությունների համեմատ վատ մրցաշրջան չանցկացրեց։ Թիմը գտնվում է 9-րդ հորիզոնականում և ապահովել է տեղն Ա Սերիայում։

Ֆավորիտը միանշանակ տանտերերն են։ Ա Սերիայում անցկացրած վերջին 3 խաղերում հռոմեացիները հաղթել են, այդ թվում նաև «Նապոլիին»։ Տոտտին ու Էլ Շարավին լավ մարզավիճակում են։ Թիմը խաղից առաջ կորուստներ չունի։ Առաջին շրջանի խաղում թիմերը գոլառատ ոչ-ոքի՝ 3։3 են խաղացել։

Հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունը, «Ռոմայի» լավ մարզավիճակն ու սեփական դաշտի գործոնը՝ առաջարկում ենք ««Ռոմայի» հաղթանակ առաջին կեսում և խաղում» խաղադրույքը։ Վիճակագրությունն ասում է, որ հռոմեացիները առաջին խաղակեսում ավելի հաճախ են գոլ խփում, քան երկրորդում։ Սպասենք տանտերերի ճնշմանն ու հաղթանակին։ Գործակիցը 1,67 է։

«Տորինո» — «Նապոլի»

Հետաքրքիր հանդիպում է սպասվում։ ՉԼ-ի ուղեգիր նվաճած նեապոլցիները կհյուրընկալվեն ոչնչի համար չպայքարող «Տորինոյին»։

Տանտերերը բավական ուրախ ֆուտբոլ են խաղում։ Բավական է նշել, որ Ա Սերիայում անցկացրած վերջին 9 խաղերում «Տորինոն» կարողացել է գրավել մրցակիցների դարպասը։ Նախորդ տուրում Ջամպերո Վենտուրայի սաները հյուրընկալվելիս 5։1 հաշվով ջախջախեցին «Ուդինեզեին»։ Կարելի է ասել, որ թուրինյան ակումբը լավ մարզավիճակում է։

Ինչ վերաբերում է «Նապոլիին», ապա թիմը վերջերս անկայուն ելույթներ է ունենում։ Վստահ հաղթանակներին հաջորդում են պարտությունները։ Նեապոլցիներն արդեն լուծել են ՉԼ-ում հանդես գալու խնդիրն ու կփորձեն փոխչեմպիոն հռչակվել։

Թիմերը լուծել են իրենց առջև դրված խնդիրները, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ ուրախ ֆուտբոլ կտեսնենք։ «Տորինոն» սեփական դաշտում գրեթե միշտ գոլ է խփում, իսկ Իգուաինն ու ընկերները կփորձեն գրավել թուրինցիների դարպասը։ Այստեղ տրամաբանական է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ Ի դեպ, առաջին շրջանի խաղում այն աշխատել է (2:1 հաշվով «Նապոլին» սեփական դաշտում հաղթել է)։ Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը։ Գործակիցը 1,64 է։

Էքսպրես: Հաղթած
Ա Սերիա, 37-րդ տուր
20:00/7 մյս
«Ինտեր» — «Էմպոլի»
Ա Սերիա, 37-րդ տուր
15:30/8 մյս
«Ռոմա» — «Կիևո»
Ա Սերիա, 37-րդ տուր
23:45/8 մյս
«Տորինո» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
33% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ