«Իստանբուլ Բաշակշեհիր» — «Սևիլիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 16 օգս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Իստանբուլ Բաշակշեհիր» — «Սևիլիա» առաջին հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ խաղը գոլառատ չի ստացվի:

«Իստանբուլը» սեփական հարկի տակ ընդունում է «Սևիլիային», որը գլխավորում է նոր մարզիչ Էդուարդո Բերիցոն, ով նախկինում «Սելտայում» է աշխատել: «Սևիլիան» նախապատրաստական շրջանում մի քանի վառ հանդիպում անցկացրեց: Մասնավորապես անդալուսցիները «Էմիրեյթսում» հաղթեցին «Արսենալին»: «Սևիլիան» թարմացված կազմով ու թիմ վերադարձած Բանեգայով նոր մրցաշրջանը կմեկնարկի Թուրքիայում, որտեղ միշտ թեժ է լինում: «Իստանբուլ Բաշակշեհիրը» անզիջում թիմ է և կարողանում է լավ հանդես գալ: Թուրքերը կարող են տհաճություններ պատճառել մրցակցին: Վերջին խաղերում «Իստանբուլը» չի պարտվում: Դա վերաբերում է նաև ՉԼ-ի որակավորման նախորդ փուլին, որտեղ թիմը լուծեց «Բրյուգեի» հարցերը, ինչպես նաև Թուրքիայի առաջնությանը, որտեղ «Իստանբուլը» մեկնարկեց նվազագույն առավելությամբ հաղթանակով:

Կարծում եմ, որ տանտերերը կզգուշանան «Սևիլիայից», հասկանալով, որ մրցակիցն ավելի լավ կատարողներ ու ավելի մեծ եվրագավաթային փորձ ունի: Հետևաբար թուրքական ակումբը կփակվի, իսկ «Սևիլիան» շեշտը կդնի «Ռամոն Սանչես Պիսխուանում» կայանալիք պատասխան հանդիպման վրա:

Կփորձեմ վերցնել «ՏՔ 2,5 գոլ» խաղադրույքը: Չեմ հավատում, որ «Սևիլիան» Բերիցոյի գլխավորությամբ առաջին խաղում կբացվի, իսկ «Իստանբուլը» հարգանքով կվերաբերվի «Սևիլիային», կզգուշանա և մեծ ուժերով չի գրոհի:

Օրդինար: Պարտված
ՉԼ, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, առաջին խաղ
22:45/16 օգս
«Իստանբուլ Բաշակշեհիր» — «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ