Իսպանիա — Շվեդիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 13 հնս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո 2020-ի E խմբի առաջին տուրի՝ Իսպանիա — Շվեդիա հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի հավաքականը վաղուց կորցրել է իր՝ լավագույնի համբավը։ Թիմում ընթանում է սերնդափոխություն, այնպես որ այս Եվրոյին «Կարմիր ֆուրիայից» լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Շվեդները ստաբիլ ամուր թիմ ունեն, որը երբեմն ի զորու է կրակել՝ պատից կախված հրացանի նման։ Իսպանիայի հավաքականը, որը 2010-ականների ֆանտաստիկ տրիումֆներից հետո, մեծ հաշվով, ձախողել է խոշոր մրցաշարերը, իր առջև նպատակ է դրել հեռուն գնալ Եվրոպայի առաջիկա առաջնությունում, ինչո՞ւ ոչ, պայքարել նաև չեմպիոնության համար: Դժվար է ասել՝ կստացվի Էնրիկեի թիմի մոտ հասնել եվրոպական փառքին, թե ոչ, բայց տեսնելու ենք նոր՝ ավելի երիտասարդ ու թարմ կադրերով Իսպանիա:

Իսպանիայի հավաքականը վերջին 2-3 տարիներին ունեցել է հաղթական ճանապարհ: Լուիս Էնրիկեի թիմը վստահորեն հաղթել է ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում, որտեղ ընգրկված էր F խմբում՝ Շվեդիայի, Նորվեգիայի, Ռումինիայի, Ֆարերյան կղզիների և Մալթայի հավաքականների հետ միասին: Իսպանիայի հավաքականն այդ խմբում անպարտելի մնաց՝ անցկացրած 10 խաղից հաղթելով 8-ում և գրանցելով 2 ոչ-ոքի: Իսպանիայի ընտրանին ընտրական այդ փուլի ամենաարդյունավետ թիմերից էր՝ խփած 31 գոլով ու բաց էր թողել ընդամենը 5 գնդակ: Հաշվի առնելով, որ Իսպանիայի այս հավաքականի ուժեղագույն կողմը միջին գիծն է, մեծ է հավանականությունը, որ Էնրիկեն շեշտը կդնի կենտրոնը հագեցնելու վրա ու կխաղա 4-4-2 սխեմայով: Չնայած՝ իսպանացին մինչ այս փուլը հիմնականում օգտագործել է 4-3-3 տակտիկան, իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներն ավելի հարմար են 4 կիսապաշտպանով խաղալուն: Բուսկետսը, Ռոդրին ու Տիագոն կարող են շատ լավ վերահսկել գնդակը, Ֆերան Տորեսը կարող է ապահովել թիմի արագությունն, իսկ Ժերար Մորենոն՝ կիրացնի պահերը: Ադամա Տրաորեն դժվար թե խաղա մեկնարկային կազմում, իսկ Դանի Օլմոն ու Պաբլո Սարաբիան այնքան էլ հաճախ չեն գործում եզրերում:

Շվեդիայի հավաքականն «ամուր ընկույզի» համբավ ունի, որն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում անզիջում պայքար է մղում ցանկացած մրցակցի հետ: ԵՎՐՈ-2020-ում սկանդինավները կփորձեն շարունակել ավանդույթը՝ հասնել փլեյ-օֆֆ և այնտեղ «նեղացնել» որևէ գրանդի: Շվեդիան ԵՎՐՈ պետք է գնար ամենաոգևորիչ պատմությամբ. 39 տարեկանում հավաքական էր վերադարձել Զլատան Իբրահիմովիչը: Հարձակվողը 5 տարվա ընդմիջումից հետո միացել էր «դեղնակապույտներին» և նպաստել երկու հաղթանակի ԱԱ-2022-ի ընտրական փուլում` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Ցավոք, Եվրոպայի առաջնությունը զրկվեց իր գլխավոր աստղերից մեկից, քանի որ Զլատանը «Միլանի» կազմում ծնկի վնասվածք ստացավ մայիսի սկզբին և չի միանալու հավաքականին: Այդուհանդերձ, գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը մտադիր չէ վաղաժամ հանձնվել և արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք մեկնում են Եվրոպային զարմացնլու: 2018-ի աշնանը Շվեդիան ելույթները սկսեց Ազգերի լիգայի Բ դիվիզիոնում: Անհաջող մեկնարկից հետո Անդերսոնի թիմը վերջին երկու տուրում հաղթեց թուրքերին ու ռուսներին, խմբում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ Ա դիվիզիոն:

Հաջորդ փորձությունը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում էր: Արդեն պարզ է, որ նրանք հաջող հանդես եկան: Առաջին տեղի համար լուրջ պայքար չկար, որովհետև Իսպանիան մրցակցությունից դուրս էր, իսկ ահա երկրորդ ուղեգրի համար պայքարում շվեդներն առաջ անցան Նորվեգիայից ու Ռումինիայից: Նախորդ աշնանը Շվեդիան սկսեց հանդես գալ Ազգերի լիգայի Ա դիվիզիոնում, որտեղ հայտնվեց գայլերի ոհմակում: Նրա մրցակիցներն էին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու փոխչեմպիոն Խորվաթիան, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան: Բնականաբար, նման մրցակիցների դեմ Շվեդիան չի կարող պայքարել երկար տարածություններում (առավելագույնը 1-2 խաղում), այդ պատճառով սկանդինավները վաստակեցին ընդամենը 3 միավոր, զբաղեցրին վերջին տեղը և դուրս մնացին Ա դիվիզիոնից: Ուշագրավ է, որ 3 միավոր ուներ նաև Խորվաթիան (նրանք մեկական անգամ 2:1 հաշվով հաղթել էին միմյանց), բայց բալկանները երրորդ տեղը գրավեցին ընդամենը 1 գնդակի հարաբերակցության շնորհիվ:

Կանխատեսում

Ենթադրում եմ, որ Իսպանիայի հավաքականը հենց սկզբից ցույց կտա իր ատամները, և շվեդները դրան դժվար պատասխանեն։ Իսպանիան կհաղթի, սեփական դարպասն էլ կպահի անառիկ։

Օրդինար: Չխաղարկված
Եվրո-2020
23:00/13 հնս
Իսպանիա - Շվեդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ