Իսպանիա – Ֆրանսիա. կանխատեսում

22:45, 10 հկտ 2021
Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիայի հավաքականը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ ֆրանսիացիները կնվաճեն տիտղոսը։

Կիսաեզրափակչում Ֆրանսիան «քամբեք» իրականացրեց Բելգիայի հետ խաղում։ Առաջին կեսում զիջելով 0։2 հաշվով՝ Դիդյե Դեշամի թիմը կարողացավ 3։2 հաշվով հաղթանակ տանել։

Իսպանիան էլ 2։1 հաշվով հաղթեց Իտալիային, որը երկրորդ կեսում մնացել էր 10 հոգով, սակայն կարողացավ գոլ խփել։ Երկու թիմերն էլ ֆավորիտ չէին համարվում կիսաեզրափակչի խաղերում։

Այս խաղում ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է։ Նրանք ավելի բարձրակարգ խաղացողներ ունեն, աշխարհի գործող չեմպիոններն են։ Եթե փորձենք համեմատել, ապա իմ կարծիքով, ֆրանսիացիները յուրաքանչյուր խաղային դիրքում ավելի ուժեղ ֆուտբոլիստ ունեն, քան իսպանացիները։ Գուցե, թիմային խաղով Իսպանիան գերազանցում է, բայց մյուս կողմից էլ դա նորմալ է։ Ֆրանսիայում այնքան շատ են աստղերը, որ անկախ Դեշամի կամքից, ֆուտբոլիստները շատ են տարվելու անհատական խաղով։ Փաստացի, հենց դա խանգարեց Ֆրանսիային Եվրո-2020-ում, բայց նաև օգնեց Բելգիայի դեմ խաղում։

Այս խաղում նախապատվությունը տալիս եմ Ֆրանսիային։ Սա եզրափակիչ է, որտեղ ամեն ինչ որոշվելու է մեկ խաղով։ Ֆրանսիան, ընդհանուր առմամբ, ամեն ինչով գերազանցում է մրցակցին։ Իսպանիան համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով, որոնք գուցե այսպիսի խաղում չդիմանան թե՛ ճնշմանը, թե՛ ահեղ մրցակցին։ Դե իսկ ֆրանսիացիները պետք է փորձեն վերականգնել հեղինակությունը Եվրո-2020-ից հետո։

Ընտրում եմ՝ Ֆրանսիան կդառնա գավաթակիր խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․87 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/10 հկտ
Իսպանիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ