Իսպանական էքսպրեսս. Խաղում ենք 5,50 գործակցով

22:45, 06 մյս 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Լա լիգայի 36-րդ տուրի 3 հանդիպում: «Աթլետիկոն», «Բարսելոնան» ու «Գրանադան» կհյուրընկալեն համապատասխանաբար «Էյբարին», «Վիլյառեալին» և Մադրիդի «Ռեալին»:

«Աթլետիկո» — «Էյբար»

«Աթլետիկոն» 35 տուրերից հետո 71 միավորով զբաղեցնում է Լա լիգայի երրորդ հորիզոնականը: «Հնդիկների» գլխավոր խնդիրը եռյակում մնալն է: Սիմեոնեի թիմում կորուստներ կան: Վրսալկոն, Խուանֆրանն ու Խիմենեսը վնասվածքներ ունեն, իսկ Սավիչը որակազրկված է:

Ինչ վերաբերում է «Էյբարին», ապա բասկյան ակումբը ոչնչի համար չի պայքարում: «Էյբարն» ութերորդ հորիզոնականում է, եվրագավաթային տեղերի համար չի պայքարում, իսկ Սեգունդա վերադառնալու վտանգ չկա: Այստեղ նույնպես կորուստներ կան: Ռիկոն, Նանոն ու Լունան վնասվածքի պատճառով «Վիսենտե Կալդերոնում» չեն խաղա:

«Աթլետիկոն» առաջիկա չորեքշաբթի պետք է փորձի Չեմպիոնների լիգայում չեզոքացնել «Ռեալից» բաց թողած 3 գնդակի տարբերությունը: «Աթլետները» առաջիկա խաղում միանշանակ ուժեր կխնայեն: «Էյբարն» առանձնապես փակ ֆուտբոլ չի խաղա և ամբողջ կազմով չի պաշտպանվի, քանի որ դրա կարիքը չկա: Կարելի է խաղալ հաճույքի համար: Սիմեոնեն հավանաբար շատ երիտասարդների խաղաժամանակ կտրամադրի, իսկ նրանք կփորձեն դրական կողմերով աչքի ընկնել: Առաջարկում ենք տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,85 է:

«Բարսելոնա» — «Վիլյառեալ»

«Բարսելոնան» շարունակում է չեմպիոնության հույսեր փայփայել: Կատալոնական ակումբը  «Ռեալի» հետ հավասար միավորներ ունի, բայց մադրիդցիները 1 խաղ պակաս է անցկացրել: Պետք է հաղթել ու հուսալ, որ «սերուցքայինները» մնացած խաղերում 3 միավոր կկորցնեն:

«Վիլյառեալը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: «Սևիլիային» շրջանցել և լավագույն քառյակ մտնել դժվար թե ստացվի: Ֆրան Էսկրիբայի թիմը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում ուժեղ պաշտպանությամբ: Անցկացրած 35 խաղում «Վիլյառեալը» ընդամենը 28 գնդակ է բաց թողել:

«Բարսելոնան» խփած 104 գոլով Եվրոպայի ամենաարդյունավետ թիմն է: Տանտերերի գոլը կասկած չի հարուցում: Մեսսին կփորձի ավելացնել իր գոլերի քանակն ու ամրապնդվել լավագույն ռմբարկուի դիրքում: Բայց Էնրիկեի թիմը շարունակում է պաշտպանությունում անվստահ գործել: «Վիլյառեալը» խաղացող թիմ է, առջևի գծում բարձրակարգ կատարողներ ունի: Նվազագույնը 1 գնդակ հյուրերը կարող են ուղարկել Տեր Շտեգենի դարպասը: Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունը: Գործակիցը 1,70 է:

«Գրանադա» — «Ռեալ»

«Գրանադայի» համար առաջնությունն ավարտված է: Թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում: Փրկվելու շանսեր չկան: Անդալուսցիները իրենց վերջին օրերն են վայելում ուժեղագույնների խմբում: Թիմը 74 գնդակ է բաց թողել, ինչը խայտառակ ցուցանիշ է: Նոր գլխավոր մարզիչ Տոնի Ադամսի օրոք թիմը նախկինից էլ վատ է հանդես գալիս՝ միայն պարտություններ: Անկասկած, «Գրանադան» այս պահին Պրիմերայի ամենաթույլ թիմն է: Նույնիսկ վերջին հորիզոնականում ընթացող «Օսասունան» մրցաշրջանի վերջում սկսեց ֆուտբոլ խաղալ, միավորներ վաստակել ու անգամ հաղթել, բայց «Գրանադայի» մոտ ոչինչ չի ստացվում: Այդպիսի խաղով անդալուսցիները «Ռեալի» դեմ կարող են խաղադաշտ դուրս չգալ:

Ինչ վերաբերում է հյուրերին, ապա «Ռեալը»պարտվելու իրավունք չունի: Երկար սպասված չեմպիոնությանը ընդամենը մի քանի քայլ է բաժանում: Զիդանի թիմը չորեքշաբթի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպում ունի: Առաջին խաղում «Ռեալը» Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով ջախջախեց Սիմեոնեի թիմին, բայց պատասխան դիմակայությանը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կպատրաստվի: Դանի Կարվախալը եվրագավաթային խաղում վնասվածք ստացավ, նրա համար մրցաշրջանն ավարտված է: Իհարկե, սա լուրջ կորուստ է, բայց դժվար թե «Գրանադայի» կարգի թիմի դեմ խաղում այն զգացնել տա:

Շատ հնարավոր է, որ Զիդանը կրկին երիտասարդներին դաշտ դուրս բերի, բայց բանն այն է, որ Վասկեսը, Ասենսիոն, Մորատան, Կովաչիչն ու մյուսները շատերի կարծիքով ավելի արդյունավետ ու դիտարժան ֆուտբոլ են ցուցադրում, քան «սերուցքայինների» գլխավոր կազմը: Նրանց մասնակցությամբ բոլոր խաղերը գոլային հրավառությամբ են ուղեկցվել: Առաջարկում ենք «Ռեալի» (-2,5) ֆորան՝ մադրիդցիները կհաղթեն 3 կամ ավելի գնդակի տարբերությամբ: Գործակիցը 1,75 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում իսպանական էքսպրեսսի համար ստացանք 5,50 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
Լա լիգա, 36-րդ տուր
18:15/6 մյս
«Աթլետիկո» — «Էյբար»
Լա լիգա, 36-րդ տուր
20:30/6 մյս
«Բարսելոնա» — «Վիլյառեալ»
Լա լիգա, 36-րդ տուր
22:45/6 մյս
«Գրանադա» — «Ռեալ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ