Իսլանդիա – Հայաստան․ կանխատեսում խաղակեսերի վրա

22:45, 08 հկտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Իսլանդիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» խաղադրույքներ է ընտրել խաղակեսերից յուրաքանչյուրի համար։

Հայաստանի հավաքականն անցկացրած 6 խաղից 3-ում է գոլ բաց թողել՝ Ռումինիայից, Գերմանիայից և Լիխտենշտեյնից։ Եվ միայն Գերմանիայի հետ խաղում է, որ մեր հավաքականը գոլ է բաց թողել առաջին կեսում։ Մեր թիմը լավ է սկսում հանդիպումները և հիմնական շեշտը դնում է պաշտպանության վրա։ Առաջին կեսում զգուշավոր է գործում և ռիսկի չի դիմում։ Հաշվի առնելով, որ այս խաղը կայանալու է Իսպանդիայում, կարծում եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև այս խաղում։ Հատկապես, որ իսլանդացիներն էլ չունեն հարձակման այնպիսի ուժ, ինչպիսին, օրինակ, Գերմանիայինն է։ Սպասում եմ, որ այս խաղում հիմնական իրադարձությունները կծավալվեն երկրորդ կեսում։ Առաջին խաղակեսի համար ընտրում եմ՝ Իսլանդիան գոլ չի խփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․69 գործակիցը։

Նույնիսկ Անդրե Չալըշըրի բացակայությունը, կարծում եմ, չի քանդի մեր պաշտպանությունը։ Հարոյանն ու Ոսկանյանը կկարողանան դիմակայել իսլանդացիներին նվազագույնն առաջին կեսում։

Երկրորդ կեսում արդեն իրավիճակը կփոխվի։ Նախ՝ պետք է հասկանալ, թե երբ խաղադաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը։ Հավաքականի մարզիչները բազմիցս նշել են, որ երկար թռիչքներից, ԱՄՆ-ից կամ Արգենտինայից ժամանելուց հետո ֆուտբոլիստներին ավելի շատ ժամանակ է պետք լիովին պատրաստ լինելու համար։ Եվ չի բացառվում, որ Սելարայանն այս խաղում դաշտ դուրս կգա երկրորդ կեսում։ Նա բավականին արագ խաղացող է, որը շատ լավ կարող է իրեն դրսևորել հակագրոհների ժամանակ՝ հատկապես երկրորդ կեսում մրցակցի պաշտպանների հոգնածության ֆոնին։ Բացի այդ, չենք մոռանում նաև Բարսեղյանին, Ադամյանին և Մխիթարյանին, որոնք նույնպես հիանալի են գործում հակագրոհելիս։

Ընտրում եմ՝ երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․08 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/8 հկտ
Իսլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/8 հկտ
Իսլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ