Իսլանդիա – Հայաստան․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 08 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Իսլանդիա – Հայաստան ԱԱ-2022-ի որակավորման փուլի J խմբի 7-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը «Մունդիալի» որակավորման մրցաշարի սեպտեմբերյան հատվածը, մեղմ ասած, լավ չանցկացրեց։ Խոակին Կապառոսի թիմը նախ դրսում ոչ ոքի խաղաց հյուսիսմակեդոնացիների հետ, հետո 6 անպատասխան գնդակ ընդունեց գերմանական մեքենայից, իսկ վերջում 1 միավոր վաստակեց մի թիմի հետ խաղում, որտեղ պարտավոր էր առնվազն վստահ հաղթանակ տանել։

Բայց եղավ այն, ինչ եղավ։ Ամենայն հավանականությամբ, մեր տղաները չկարողացան հոգեբանորեն վերականգնվել Շտուտգարտում տեղի ունեցածից հետո։ Այժմ սկսվում է ամենակարևոր հատվածը, այս փուլում մենք կապացուցենք, թե արդյո՞ք ի զորու ենք պայքարել փլեյ-օֆֆ դուրս գալու համար։

Հայաստանի հավաքականն իսլանդացիների հետ խաղին մոտենում է կորուստներով։ Հայկական ճամբարին միանալուց առաջ վնասվածք ստացավ կենտրոնական պաշտպան Անդրե Կալիսիրը, առայժմ լազարեթում է Հովհաննես Համբարձումյանը, սակայն մենք նաև ուժեղ համալրում ունենք։ MLS-ի աստղ Լուկաս Սելարայանն այլևս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է և առաջիկա խաղերում մեծ օգուտ կարող է տալ թիմին։

Իսլանդիան այլևս առաջվանը չէ։ Այո՛, մրցակիցն ուժային ֆուտբոլ է դավանում, բայց հյուրերի հաղթաթուղթը կարող է լինել տեխնիկան, արագ խաղը և առաջատարների անհատական որակները։ Կապառոսը խմբային փուլի մեկնարկային խաղերում լավ վերլուծել էր մրցակիցներին և տակտիկական լուծումներով կարողացավ առավելության հասնել նրանց նկատմամբ։ Այժմ մենք մանրադիտակի տակ ենք և ավելի բարդ է լինելու։ Արտագնա խաղում 1 միավորը վատ տարբերակ չէ․ տեսնենք, թե ինչ կստացվի։

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականն առնվազն չի պարտվի։ Այս խաղադույքի համար Vbet-ը սահմանել է 1․68 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/8 հկտ
Իսլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ