Իսլանդիա — Ավստրիա. Եվգենի Ձիչկովսկու կանխատեսումը

20:00, 22 հնս 2016
Ռուսաստանի ամենահայտնի մարզական լրագրողներից մեկը, «Советский Спорт»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եվգենի Ձիչկովսկին կանխատեսում է արել Եվրո-2016-ի Իսլանդիա — Ավստրիա հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ իսլանդացիները չեն պարտվի:

Սառցադաշտային բնակիչների համար պորտուգալացիների դեմ ոչ-ոքին պատիվ է, իսկ հունգարացիների դեմ երկրորդ ոչ-ոքին՝ ոչ պատահականություն: Ոչ մի պատճառ չեմ տեսնում, որի համար պորտուգալացիներից ավելի թույլ ավստրիացիները պետք է հաղթեն կղզիաբնակներին:

Նախորդ խաղում Ավստրիայի բախտը բերեց: Սկսած Ռոնալդուի չիրացրած 11 մետրանոցից, վերջացրած նրա տոտալ ձախողումից, Նանիի դարպասաձողին կատարած հարվածից և այլն: Ավստրիացիները փրկվեցին, բայց ոչ ավելին: Զաբիտցերն ու Հարնիկն առջևի գծում աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը չեն:

Բացի այդ, հաճելի է երկրպագել Իսլանդիային: Փոքր երկիր, ցուրտ, համեստ ֆուտբոլ… Առաջ, Իսլանդիա: Ի տարբերություն մեծ ու ցուրտ երկրի, դու դեռ շանս ունես հայտնվել փլեյ-օֆֆում:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, խմբային փուլ
20:00/22 հնս
Իսլանդիա — Ավստրիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ