Իրան — Պորտուգալիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:00, 25 հնս 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի B խմբի Իրան — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ: Հայտնի և սիրված մեկնաբանը կարծում է, որ գոլեր այս խաղում շատ չեն լինի:

Իրան — Պորտուգալիա՝ շատ հետաքրքիր դիմակայություն: Կարլուշ Կեյրուշն ընդդեմ մի թիմի, որին նա 2 անգամ մարզել է, այն էլ՝ ոչ այնքան հաջող:

Իրանը փլեյ-օֆֆ դուրս գալու շանս ունի: Դրա համար պետք է հաղթել Պորտուգալիային, բայց մենք գիտենք, որ պորտուգալացիները կարողանում են խաղալ արդյունքի համար, երբ դա նրանց պետք է: Ֆերնանդու Սանտուշը կկարողանա ճիշտ բառեր գտնել իր ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք խաղին մոտենան ողջ պատասխանատվությամբ: Եթե Իրանը հաղթի Պորտուգալիային, ապա Եվրոպայի չեմպիոնների համար դա մղձավանձ կլինի:

Երկու թիմերն էլ ավելի ուժեղ պաշտպանություն ունեն, քան հարձակում, չնայած նրան, որ Ռոնալդուն գրեթե բոլոր խաղերին գոլ է խփում: Իրանը հասկանում է, որ մրցակիցը շատ արագ հարձակում ունի:

Կարծում եմ՝ իրանցիները կսպասեն իրենց շանսին, որը կարող է հայտնվել անկյունայինի համ հակագրոհի ժամանակ: Դժվար թե այս խաղը գոլառատ ստացվի: Ընդհանրապես, 2-րդ տուրում և՛ իրանցիները, և՛ պորտուգալացիները շատ քիչ հարվածեցին դարպասին: Շատ գոլեր չեն լինի: Խաղադրույք եմ կատարում «տոտալ 2-ից քիչ գոլ»-ի վրա: Գործակիցը 2,07 է:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, B խումբ, 3-րդ տուր
22:00/25 հնս
Իրան — Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ