Իրան — Պորտուգալիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 25 հնս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Իրան — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով Պորտուգալիան կհաղթի, ու խաղում կխփվի նվազագույնը երեք գնդակ։ 

Պորտիգալիան, չնայած Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակին, չէր դիտարկվում որպես աշխարհի չեմպիոնի ռեալ հավակնորդ։ Սակայն իսպանացիների հետ խաղի առաջին րոպեներից պարզ դարձավ. «եվրոպական բրազիլացիների» կազմը շատ ուժեղ է, ու հաղթելու լուրջ շանսեր ունի։ Իրանը պետք է որ չխանգարի։

Իրանի հավաքականին արդեն վաղաժամ թողել ենք Մունդիալից դուրս, սակայն հաղթելու դեպքում հենց նրանք կշարունակեն պայքարը։ Այնպես որ կենաց-մահու կռիվ է սպասվում։ Բայց ինչպես դասականն է ասում, «հեքիաթները կողքի բաժնում են»։

Առաջարկում եմ խաղադրույք․ Պորտուգալիայի հաղթանակ և գոլերը շատ (2,5)-ից։

Օրդինար: Չխաղարկված
Աշխարհի գավաթ 2018
22:00/25 հնս
Իրան - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ