«Ինտեր» – «Յուվենտուս»․ Պավել Զանոզինի կանխատեսումը

22:45, 24 հկտ 2021


«Յուվենտուսին» տեսել ենք «Զենիթի» դեմ խաղում։ Կարծում եմ՝ ուշադրությամբ ենք դիտել այդ հանդիպումը։ «Յուվենտուսը» վերգտնում է իրեն, սակայն դեռ լավագույն մարզավիճակում չէ։

«Ինտերը» Չեմպիոնների լիգայում հաղթեց «Շերիֆին»։ Դժվար թե կարելի է դա համարել նվաճում, քանի որ մրցակիցը կարգով ցածր էր, թեև «Շերիֆը» հաղթել էր Մադրիդի «Ռեալին»։ «Ինտերը» շատ լավն էր։ Իտալիայի առաջնության նախորդ տուրում միլանցիները պարտվել էին «Լացիոյին»։ Դա Սիմեոնե Ինձագիի թիմի առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում։

Կարծում եմ՝ «Ինտերը» կլինի զայրացած, իսկ Իտալիայի դերբին հրաշալի հնարավորություն է «Լացիոյից» կրած պարտությունից վերականգնվելու համար։ Ըստ իս, այս պահին «Ինտերն» ավելի ուժեղ է, քան «Յուվենտուսը»։

«Յուվենտուսը» դեռ լավագույն մարզավիճակում չէ, այդ պատճառով «Ինտերը» կունենա հաղթելու ավելի շատ հնարավորություններ։ Կառաջարկեի ընտրել միալանյան ակումբի հաղթանակը։

«Յուվենտուսի» մոտ պահերի իրացումը կաղում է, իսկ «Ինտերը» խելահեղ մոտիվացիա ունի «Լացիոյից» կրած պարտությունից հետո։ Կարծում եմ՝ «Ինտերը» դա կվերածի հաղթանակի։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
22:45/24 հկտ
«Ինտեր» - «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ