«Ինտեր» – «Սպեցիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 20 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ինտեր» – «Սպեցիա» Իտալիայի առաջնության 2-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ինտերը» անսպասելիորեն դժվարին արտագնա հաղթանակ տարավ «Լեչեի» հետ Ա սերիայի առաջին տուրի խաղում։ Այս անգամ «Ներաձուրիները» տանը կխաղան «Սպեցիայի» հետ։ Սիմոնե Ինձագիի թիմը կրկի՞ն խնդիրներ կունենա։ Փորձենք հասկանալ:

Ազգային նոր առաջնության մեկնարկային խաղում «Ներաձուրիները» այցելեցին Լեչե և անսպասելիորեն բազմաթիվ խնդիրներ ունեցան։ Խաղի մեկնարկում հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն, սակայն «Ինտերին» չհաջողվեց զարգացնել առավելությունը։ Ավելին. երկրորդ խաղակեսի սկզբում «Լեչեն» վերականգնեց հավասարակշռությունը։ Դրանից հետո «Ինտերը», իհարկե, գործի անցավ։ Սիմոնե Ինձագիի թիմը երկրորդ խաղակեսում կատարեց 14 հարված, որից 6-ը՝ դարպասին։ Սակայն միլանցիներին հաջողվեց հաղթական գոլը խփել միայն 95-րդ րոպեին. գնդակը դարպասն ուղարկեց Դենզել Դյումֆրիսը: Այո, գրանցվեց հաղթանակ առաջին օրը, սակայն B Սերիայից բարձրացած ակումբի դեմ խաղը բազմաթիվ հարցեր է թողել։ Կարելի է ասել՝ թիմը լիարժեք պատրաստ չէ նոր մրցաշրջանին։

«Արծիվները» նոր մրցաշրջան մտան նոր գլխավոր մարզչի հետ. Տիագո Մոտային փոխարինեց «Ուդինեզեի» նախկին մարզիչ Լուկա Գոտին։ Այս վերադասավորումը նշանակում է խաղային փիլիսոփայության փոփոխություն՝ Մոտայի հարձակողական ֆուտբոլին կփոխարինի Գոտիի հավասարակշռված ոճը: Առաջին տուրի հանդիպումը հաստատեց դա. «Արծիվներն» իրենց խաղադաշտում հյուրընկալեցին «Էմպոլիին», պաշտպանությունում շատ խիստ ու կարգապահ խաղացին և 1։0 հաշվով հաղթանակ տարան։ Միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Մ’Բալա Նզոլան։

Հարկ է նշել նաև, որ «Սպեցիայի» համար մրցաշրջանն ի տարբերություն «Ինտերի», ավելի վաղ է սկսվել: Առաջին տուրից մեկ շաբաթ առաջ թիմը խաղաց Իտալիայի գավաթի 1/32 եզրափակիչում՝ սեփական դաշտում հաղթելով ավելի ցածր լիգայի ներկայացուցիչ «Կոմոյին»՝ 5-1։

Տրանսֆերային պատուհանի արդյունքով՝ «Ինտերն» ունի հարձակողական ոճի ֆուտբոլիստների խելահեղ շարք։ Բայց ինձ թվում է՝ Սիմոնե Ինձագին դեռ այն մարզիչը չէ, որը կարող է ամբողջ ներուժը բացել «Ներաձուրիի» նորացված հարձակման գծի համար: Դժվարությունները, որ «Ինտերն» ուներ Լեչեում, ամենևին էլ պատահական չէին: «Սպեցիան», մարզիչ նշանակելով Լուկա Գոտիին, իրեն ավելի մոտեցրեց միջակի կարգավիճակին։ «Արծիվները» շատ կազմակերպված են և դժվար թե թույլ տան «Ինտերին» գալիք խաղում ջախջախել իրենց: Միլանցիները, ամենայն հավանականությամբ, կհաղթեն, բայց մեծ կասկածներ կան, որ այս հաղթանակը համոզիչ կստացվի։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
22:45/20 օգս
«Ինտեր» - «Սպեցիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ