«Ինտեր» – «Ուդինեզե». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 31 հկտ 2021
Խաղում է
Setanta Sport հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի մարզական լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ինտեր» — «Ուդինեզե» Իտալիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» սեփական դաշտում մրցելու է «Ուդինեզեի» հետ։ «Ներաձուրիները» հոկտեմբերյան դադարից հետո այնքնան էլ վստահ ֆուտբոլ ցույց չեն տալիս և, օրինակ, վերջին 4 խաղում ընդամենը երկու հաղթանակ են տարել, պարտվել «Լացիոյին» և ոչ ոքի խաղացել «Յուվենտուսի» հետ։ Այո՛, հասկանալի է՝ մրցակիցները բավականին բարդ էին։ «Շերիֆին» հաղթել է Չեմպիոնների լիգայում մեծ դժվարությամբ, նունը կարելի է ասել «Էմպոլիի» մասին, հաղթանակն այնքան էլ հեշտ չի տրվել, բայց այս վերջին հաղթանակի շնորհիվ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը շարունակում է պայքարը չեմպիոնի կոչման համար։ Հաջորդ մրցակիցը լինելու է «Ուդինեզեն», որը վաղուց արդեն չգիտի՝ ինչ է հաղթանակը։

Նախորդ անգամ «Ուդինեզեն» իր որևէ մրցակցին հաղթել է սեպտեմբրի 12-ին՝ հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթելով «Սպեցիային»։ Դրանից հետո թիմն անցկացրել է 7 հանդիպում Ա Սերիայում, և այդ 7 խաղերից ոչ մեկում հաղթանակ չի տարել։ Այո, վերջին 4 խաղում «Ուդինեզեն» չի էլ պարտվում, բայց չի էլ հաղթել «Սամդորիայի» (3:3) հարջորդաբար «Բոլոնիայի» (1։1), «Ատալանտայի» (1։1) և «Վերոնայի» (1։1) հետ դիմակայություններում։

Երկու թիմերն էլ ունեն մեկական կորուստ։ Այսինքն՝ «Ինտերի» կորուստը վաղուց է. Քրիստիան Էրիկսենը սրտի հետ կապված խնդիրներ ունի և չի կարող խաղալ Իտալիայում և նրա կարիերայի հաջորդ փուլի վերաբերյալ դեռևս ընթանում են քննարկումներ, իսկ «Ուդինեզեից» շարունակում է բացակայել Ժերար Դելոֆեուն։ Իսպանացի ֆուտբոլիստն ապաքինվում է վնասվածքիցև արդեն 3-րդ հանդիպումն է, որ բաց է թողնում։ Նա չի խաղացել «Ատալանտայի» և «Վերոնայի» հետ, և հաջորդ հանդիպումը ևս բաց կթողնի։ Անկախ որևէ հանգամանքից՝ կարծում եմ, որ «Ինտերը» խնդիրներ չի ունենա «Ուդինեզեի» հետ խաղում և, առնվազն 2 գնդակ մրցակցի դարպասն ուղարկելով, կհաղթի։

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
15:30/31 հկտ
«Ինտեր» - «Ուդինեզե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ