«Ինտեր» — «Նապոլի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 11 մրտ 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 28-րդ տուրի «Ինտեր» — «Նապոլի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ գոլառատ խաղում գոլերի փոխանակություն կլինի:

Ա Սերիան այս տարի ավելի քան հետաքրքիր է, որովհետև թիմեր կան, որոնք դեռ չեն լուծել իրենց խնդիրը: Չեմպիոնական պայքարն ավարտված չէ, ավելին՝ նոր է սկսվում: «Նապոլին» հաջող հանդես գալու դեպքում, անկասկած, կարող է պայքարել «Յուվեի» հետ, սակային «Ռոմայից» կրած պարտությունը չէր մտնում նեապոլցիների պլանների մեջ: Անհավանական պարտություն 2:4 հաշվով և կարևոր միավորների կորուստ:

Հիմա պետք է առավելության հասնել «Ինտերի» նկատմամբ, որի մոտ լավ ժամանակներ չեն: Թիմի ոչ կայուն ելույթները թույլ են տալիս «Նապոլիին» հաղթանակի հույս ունենալ: Բայց «Ինտերը» հանդես է գալիս «Սան Սիրոյում», իսկ այս մարզադաշտում երկրպագում են շատ լավ: Կադրային լուրջ խնդիրներ թիմերը չունեն: «Ինտերում» մարզավիճակ ունի Իկարդին, «Նապոլիում» կան Մերտենսն ու Ինսինյեն:

Խաղում պետք է գոլեր լինեն, այն էլ՝ շատ: Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլը», որի համար սահմանված է 2,09 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 28-րդ տուր
23:45/11 մրտ
«Ինտեր» — «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ