«Ինտեր» – «Նապոլի»․ Դենիս Նալիվայկոյի կանխատեսումը

21:00, 21 նյմ 2021
«Setanta Sports» հեռուստաալիքի մեկնաբան Դենիս Նալիվայկոն «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ինտեր» – «Նապոլի» Իտալիայի A Սերիայի 13-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս դիմակայությունն իտալական A Սերիայի 13-րդ տուրի գլխավոր իրադարձությունն է։ Երկու թիմերն էլ պայքարում են չեմպիոնության համար։ «Նապոլին» մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է։ Լուչիանո Սպալետիի թիմն առայժմ չի պարտվել ընթացիկ առաջնությունում։ «Ինտերը» երրորդ տեղում է և մեկ պարտություն ունի։

Դժվար է կանխատեսել, թե ինչպես կավարտվի այս մրցավեճը։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ թիմերը խաղալու են միջազգային դադարից հետո։ Պարզ չէ, թե ինչ վիճակում կլինեն կողմերը, իսկ երկու կոլեկտիվներում էլ հավաքականների ֆուտբոլիստների թիվը բավականին շատ է։

Այդ պատճառով էլ առաջարկում եմ շեշտը դնել անկյունայինների վրա։ Անկյունայինների քանակը 9.5-ից շատ խաղադրույքը բավականին լավ տարբերակ է։ Ե՛վ «Ինտերը», և՛ «Նապոլին» հարձակողական ու արագ ֆուտբոլ են դավանում, այնպես որ, անկայունայիններն այս դիմակայությունում շատ կլինեն։

Օրդինար: Պարտված
A Սերիա
21:00/21 նյմ
«Ինտեր» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ