«Ինտեր» — «Բորուսիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:55, 23 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ինտեր» — «Բորուսիա» հանդիպման վերաբերյալ:

Չեմպիանների լիգայի խմբային փուլի «Ինտեր» — «Բորուսիա» հանդիպումը իտալական ակումբի վերջին հնարավորությունն է 1/8 եզրափակիչ փուլի ուղեգրի համար մղվող պայքարից դուրս չմնալու համար: Միայն հաղթանակը թույլ կտա «Ինտերին» շարունակելու մրցակցությունը, մինչդեռ «մեղուները» կարող են և բավարարվել ոչ-ոքոիով:

Եկեք լինենք անկեղծ. «Ինտերի» մեկնարկային զորեղ հաղթանակի վերջին բոլորն էին սպասում: Ու այդպես էլ եղավ առաջին իսկ թոփ թիմերին հանդիպելուց հետո: Եվ «Բարսային» և «Յուվենտուսին» Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը պարտվեց 1-2 հաշվով: Ներքին առաջնության վերջին խաղում էլ «Ինտերը» քիչ էր մնում միավոր կորցներ «Սասուոլոյից»: Այնպես որ՝ կարգի հաշվին հաղթանակ տանելն էլ է արդեն բարդ դարձել: Ուստի  պարզ է դառնում, որ եթե թիմը չբարելավի իր խաղը, հաջողության մասին կարելի է մոռանալ:

«Դորտմունդը» «Բարսելոնայի» հետ խաղում ակնհայտորեն ավելի լավն էր, սակայն ի վերջո չկարողացավ հաղթանակի հասնել՝ 0-0: Երկրորդ տուրում միայն 2 գնդակ «Բորուսիան» խփեց «Սլավիայի» դարպասը: Այս պահին Լյուսիեն Ֆավրի թիմը ֆավորիտ է 2-րդ տեղի համար մղվող պայքարում: Թիմը ոչ մի գոլ բաց չի թողել այս ՉԼ-ում, իսկ ներքին առաջնության 8 խաղում խփել է 20 գնդակ, ինչը, տպավորիչ է, անգամ եթե համարենք, որ Գերմանիայի Բունդեսլիգան իր մակարդակով զիջում է մյուս թոփերին:

Առավել քան ակնհայտ է, որ երկու թիմերն էլ գոլ են խփելու: Սակայն գրեթե միշտ այդ «ակնհայտ» կոչվածները «քաշում են»:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:55/23 հկտ
«Ինտեր» - «Բորուսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ