Հունգարիա — Բելգիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:00, 26 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս Խարկովի «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Թուլուզի «Մունիսիպալ» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Հունգարիա — Բելգիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեվին Դե Բրույնեն կկարողանա աչքի ընկնել: 

Ճիշտն ասած` վստահ չեմ, որ Բելգիայի հավաքականը հաջորդ փուլ կանցնի: Թիմը շարունակում ինչ-որ շատ տարօրինակ ու ձանձրալի ֆուտբոլ խաղալ: Կարծես թե գնդակին շատ է տիրում, բայց չափազանց հազվադեպ է պահեր ստեղծում: Հունգարացիներն արդեն ցույց են տվել, որ ոչ մեկից չեն վախենում, իրենք են պատրաստ ինչ-որ մեկին վախեցնել: Եթե Բելգիան պատրաստվում է հաջորդ փուլ անցնել, ապա ժամանակն է նրա առաջատարներն իրենց կարգը ցույց տան: Դեռևս և՜ Ազարը, և՜ Դե Բրույնեն ավելի շատ գնդակ են գլորում, քան անցնում կոնկրետ գործողությունների: Ժամանակն է արդեն նախաձեռնությունը վերցնել: Կարծում եմ, որ առաջիկա խաղում Կեվին Դե Բրույնեն կկարողանա աչքի ընկնել: Նա կարևոր խաղացող է գրոհների կառուցման մեջ, խաղում է կենտրոնում, քիչ հնարավորություններ չունի հարվածների համար, և ամենակարևորը` կարողանում է հարված կատարել: Կարծում եմ, որ նա կկարողանա գրավել Կիրայի դարպասը: 3,2-ի համար կարելի է փորձել այս տարբերակը:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
23:00/26 հնս
Հունգարիա - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ