Հունգարիա — Բելգիա․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 26 հնս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ Հունգարիա — Բելգիա հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում բելգիացիները «չոր» հաշվով հաղթանակ կտանեն։

Գրեթե չեմ կասկածում, որ Բելգիան կշարունակի պայքարը։ Այո, հունգարացիները խմբային փուլում 6 գոլ խփեցին, խմբում զբաղեցրին առաջին հորիզոնականը։ Դա մեծ հաջողություն է։ Հունգարիան իր գլխից բարձր ցատկեց։ Ժամանակն է, որ այս հեքիաթն ավարտվի։ Հասկանալի է, որ Բելգիան դեռ իր ուժերի առավելագույն չափով չի խաղում, նա գտնվում է ճնշման տակ։ Բայց միևնույն ժամանակ բելգիացիները փլեյ-օֆֆի լավ հատվածում են հայտնվել։ Նրանց սպասվում է խաղ մի թիմի հետ, որը հավասար չէ Բելգիային։ Բելգիացիները պետք է անեն այն, ինչն իրենցից պահանջվում է։ Դրա համար գերբնական ինչ-որ բան պետք չէ։ Չգիտեմ, թե ինչպես Բելգիան կհասնի իր ուզածին, բայց նա, ունենալով այդպիսի ուժեղ կազմ, պարտավոր է հաղթել։ Հնարավոր է՝ Բելգիան հաղթի այնպիսի համեստ ձևով, ինչպես դա արեց շվեդների դեմ խաղում։ Այնուամենայնիվ, բելգիացիներն այնքան էլ չեն տպավորում։ Կարծում եմ, որ գոլ բաց չթողնելը նրանց ուժերի սահմաններում է։ Հունգարիան 3 գնդակ ուղարկեց Պորտուգալիայի դարպասը, որոնցից երկուսն անդրադարձի օգնությամբ։ Այդպիսի հաջողությունն  անհետևանք չի մնում։ Ինչ-որ ժամանակ այդ ամենը վերադառնում է քո դեմ։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա արդեն Բելգիայի դեմ խաղում։ Այո, հունգարացիները լավ գոլեր խփեցին Ավստրիային, բայց հետո իսլանդացիները սեփական դարպասը գրավեցին, անդրադարձեր Պորտուգալիայի դեմ խաղում ․․․

Մի խոսքով, խաղադրույք եմ կատարում Բելգիայի «չոր» հաշվով հաղթանակի վրա։ Գործակիցը լավն է՝ 2,26։ Եթե հանկարծ հունգարացիները պահեր ունենան, Տիբո Կուրտուան պետք է ողջ գեղեցկությամբ ցուցադրի իրեն։

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
23:00/26 հնս
Հունգարիա — Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ