«Հոֆենհայմ» – «Բորուսիա Մ.»․ Տանտերերն ավելի լավ են պատրաստ

18:30, 18 դկտ 2021
Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Հոֆենհայմը» կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: «Բուքմեյքերների ռեյտինգը» ֆավորիտ է համարում «Հոֆենհայմին», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

«Հոֆենհայմից» հանդիպումը բաց կթողնեն Գայգերը, Լարսենը, Սկովը, Բիչակչիչը։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» խաղին չեն մասնակցի Կոնեն և Հոֆմանը։

«Հոֆենհայմը» Սեբաստյանը Հյոնեսի գլխավորությամբ այս մրցաշրջանի հայտնությունն է։ Թիմը 27 միավորով Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։ Վերջերս կոլեկտիվը 4 անընդմեջ հաղթանակ էր տարել։ Այդ շարքն ընդհատվեց դեկտեմբերի 15-ին։ Այդ օրը ոչ ոքի գրանցվեց «Բայերի» հետ (2:2):

Իսկ «Բորուսիայի» գործերն առաջնությունում շատ վատ են (18 միավոր, 13-րդ տեղ)։ Ներքին առաջնության վերջին 4 խաղում թիմը պարտվել է, ընդհանուր առմամբ, 17 գոլ բաց թողնելով։ Դժվար է հավատալ, որ այս թիմն էր հոկտեմբերին վստահ հաղթանակ տարել «Բավարիայի» նկատմամբ Գերմանիայի գավաթի խաղարկությունում։

Նախորդ տուրում «Հոֆենհայմը» փրկվեց պարտությունից «Բայերի» հետ խաղում։ Հյոնեսի թիմը պարտվում էր 0։2 հաշվով, սակայն խաղավերջում փոխարինման մտած Անջելո Շտիլերն ու Մունաս Դաբուրը 2 գոլ խփեցին։ Այս մրցաշրջանում թիմը կարող է պայքարել եվրագավաթային տեղերի համար։ «Հոֆենհայմի» հաղթանակի համար սահմանվել է 2․10 գործակիցը։

Ընտրում եմ ռիսկային տարբերակ՝ «Հոֆենհայմի» հաղթանակը, որի համար սահմանվել է 2․10 գործակիցը։ Նոյեմբերին և դեկտեմբերին այս թիմն ավելի ուժեղ և վստահ տեսք ունի, քան Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
18:30/18 դկտ
«Հոֆենհայմ» – «Բորուսիա Մ.»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ