Հարցազրույց-կանխատեսում. Արտուշ Մկրտչյան. ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականից սպասելիքները համեստ են, բայց Բելառուսին հայերը գոլ կխփեն

19:00, 25 մրտ 2016
«Спортфакт» հրատարակության գլխավոր խմբագիր, հայկական ֆուտբոլի գիտակ Արտուշ Մկրտչյանը «Բուքմեյքերների Ռեյտինգի» հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի առօրյայի մասին, ամփոփել Եվրո-2016-ի ընտրական փուլում թիմի ելույթները, ինչպես նաև խոսել, թե ինչ կարելի է ապագայում սպասել ազգային ընտրանուց՝ մասնավորապես Բելառուսի դեմ ընկերական խաղում:

—Քչերը, նույնիսկ Հայաստանի հավաքականի ամենանվիրված երկրպագուները կարող էին ենթադրել, որ վերջին ընտրական փուլում թիմն ընդամենը 2 միավոր կվաստակի: Ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ այդպես եղավ:

— Պետք է խոսենք պատճառների շարքի մասին: Սա հայկական ֆուտբոլի պատմության վատագույն ցուցանիշն է: Իհարկե, երբ ես տեսա խմբի կազմը, չէի կարող ենթադրել, որ մրցաշարը կավարտենք վերջին հորիզոնականում՝ այն էլ հավաքելով 2 միավոր: Հասկանալի էր, որ Հայաստանի հավաքականի համար բարդ կլիներ հնգյակում պայքարել առաջին 2 տեղերի համար: Բայց հաշվի առնելով ընտրական փուլերում թիմի վերջին ելույթները՝ ինձ թվաց, որ երրորդ տեղի համար կարող ենք պայքարել: Եղավ այն, ինչ եղավ: Ի՞նչն է պատճառը, առաջին հերթին այն սերունդը, որը վերջին 2 ընտրական փուլերը լավ անցկացրեց, սկսեց մասամբ թուլանալ: Որոշ խաղացողներ գրավիչ պայմանագրեր կնքեցին, հասան իրենց գագաթնակետին ու հետընթաց ապրեցին: Օրինակ, Մովսիսյանի մոտ նման բան տեղի ունեցավ, այն էլ՝ բոլորիս աչքի առաջ: Հիմա նա ՄԼՍ-ում է: Ցավոք, ընտրական փուլը Յուրան ձախողեց: Նույնը կարելի է ասել Ղազարյանի մասին: Նա մի քանի ակումբ փոխեց, բայց խաղն այդպես էլ չստացվեց: Իսկ հիմնական հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն անընդհատ վնասվածքներ էր ստանում: Շվեյցարացի մարզիչ Շալանդի մոտ նույնպես չստացվեց հավաքականը ոտքի հանել: Խնդիրն այստեղ նրա պրոֆեսիոնալ որակները չեն, այլ ֆուտբոլիստների վնասվածքները, որոնք թույլ չտվեցին Շալանդին իրագործել իր մտքերը: Այս ամենին կավելացնեմ, որ նա մի փոքր փափուկ էր հետխորհրդային մտածելակերպի համար: Այս պատճառների շարքը հանգեցրեց նրան, ինչ պատահեց: Այժմ հավաքականում թարմացումներ են կատարվում: Իհարկե, դրանք պետք է լինեն: Նախորդ կոլեկտիվից կարևոր են Հենրիխ Մխիթարյանն ու իհարկե, Մարկոս Պիցելին, ով մինչ ամառ հանդես կգա Սաուդյան Արաբիայում, որտեղ քիչ գոլեր չի խփում: Նա 30 տարեկան է, բայց կարող է առաջիկա ընտրական փուլում օգնել ազգային ընտրանուն:

— Ներկա պահին հայ երկրպագուներն ու լրագրողները վստահու՞մ են Հայաստանի հավաքականի մարզչական շտաբին:

— Վարուժան Սուքիասյանն արդեն գլխավորել է Հայաստանի հավաքականը: Չի կարելի ասել, թե դա նրա մոտ հաջող ստացվեց: Նա չի կարող թիմը վերադարձնել հաղթական ուղու: Հայաստանում նրան բոլորը գիտեն: Գիտեն, որ նա կազմում չի ընդգրկի ֆիզիկապես մի փոքր թույլ պատրաստված ֆուտբոլիստների, կարգապահության առումով նրա մոտ ամեն ինչ կարգին է, բայց մարտավարական ճկունության, մրցակցին ուսումնասիրելու, թիմին հստակ տակտիկական սխեմաներ առաջադրելու հարցերում Սուքիասյանը խնդիրներ ունի: Այժմ ոչ մի առանձնակի լավատեսություն հայ երկրպագուների մոտ չկա: Եվ ոչ միայն մարզչի նկատմամբ, այլև հիմնական կազմի նախկին ֆուտբոլիստների փոխարինողների:

— Առաջիկա ընկերական խաղերին հրավիրվել են ֆուտբոլիստներ, որոնք այնքան էլ հայտնի չեն հանրությանը: Ու՞մ վրա է պետք հատուկ ուշադրություն դարձնել:

— Հայաստանի առաջնությունից շատ ֆուտբոլիստների: Անուններ չեմ տա, բայց Ուկրաինայի առաջնությունից երկուսին կառանձնացնեմ: Խոսքը Մալաքյանի մասին է, նա box-to-box ոճի հենակետային է: Ինչպես ասում են, նա պետք է մի փոքր բարելավի ֆիզիկական պատրաստվածությունը, բայց հաստատակամությունն ու տեխնիկան նրա մոտ կարգին են: Երկրորդը «Կարպատի» հարձակվող Գեղամ Կադիմյանն է: Նախորդ մրցաշրջանը նա վատ չանցկացրեց: Նոր թիմում նա արդեն գոլային փոխանցումներ է կատարում, գոլեր խփում: Ահա այս 2 ֆուտբոլիստները, որոնք ժամանակի ընթացքում կարող են աճել, տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբներ և հավաքականին մեծ օգուտ տալ: Հայաստանի առաջնությունից հրավիրված մյուս նորեկների մասին վաղ է ինչ-որ բան ասել:

— Արդեն հայտնի են այն հավաքականները, որոնց հետ Հայաստանի հավաքականը կպայքարի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Խումբն անցանելի է, ցանկացած թիմի դեմ Հայաստանի հավաքականը լավ օրերին կարող է մինչև վերջ պայքարել: Ոչ ոք չի զարմանա, եթե Հայաստանի հավաքականը միավորներ խլի Դանիայից կամ Լեհաստանից:

— Իհարկե, հիմա բոլորն ավելի համեստ սպասելիքներ ունեն, քան մի քանի տարի առաջ: Նոր մարզիչ, բավական նոր խաղացողներ: Պետք է դիտել ընկերական խաղերը, որպեսզի հասկանանք, թե ինչի է ընդունակ թարմացված ընտրանին: Պետք չէ մոռանալ, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի հավաքականի դարպասները Ռոման Բերեզովսկին չի պաշտպանելու: Բելառուսի դեմ խաղը նրա հրաժեշտի հանդիպումը կլինի: Եվ մեծ խնդիր է, թե ով է փոխարինելու նրան: Արսեն Բեգլարյանը ընդունակ դարպասապահ է, բայց նրան դեռ չէի համարի Բերեզովսկուն համարժեք փոխարինող: Տեսնենք, թե ինչ է հիմա իրենից ներկայացնում հայկական թիմը, այնուհետև կգնահատենք ընտրական փուլում մեր շանսերը: Հիմա չեմ պատրաստվում խոսել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրական պայքարի մասին: Առանձին խաղերում Հայաստանը կարող է հաղթել շատ թիմերի, հաշվի առնելով, որ իր կազմում ունի Հենրիխ Մխիթարյան:

— Ողջ ֆուտբոլային Հայաստանը երկրպագում է Հենրիխ Մխիթարյանին, մտավախություն կա՞ր նրա ճակատագրի վերաբերյալ, երբ Դորտմունդի «Բորուսիայում» ի սկզաբե այնքան էլ ամեն ինչ լավ չստացվեց: Հիմա կարծես թե ամեն ինչ նորմալ է: Պե՞տք է նա տեղափոխվի «Յուվենթուս», որտեղ նրան անընդհատ սիրաշահում են:

—Հայաստանում նման կարգի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանից հետո չէր եղել, ով նույնպես շատ հայտնի էր: Մխիթարյանին այս ինֆորմացիոն դարաշրջանում երկրպագում են նույնիսկ տնային տնտեսուհիներն ու փոքրիկ երեխաները: Որոշ անհանգստություններ Հենրիխի համար եղել են: Ես շփվել եմ նրա հետ, նա հոգեբանորեն այնքան էլ լավ վիճակում չէր: Թիմը ինչ-որ պահի դադարեց հասկանալ Յուրգեն Կլոպին: Ի սկզբանե Կլոպը շատ է վստահել Մխիթարյանին: Այստեղ մի կարևոր պահ էլ կա: Հենրիխը շատ համեստ ու պատասխանատու մարդ է, և երբ նա ինչ-որ չափով չի կարողանում կատարել իր վրա դրված պարտավորությունները, ապա ընկճվում է: Այն, ինչ նրա մոտ չի ստացվել, եղել է հոգեբականան պահը: Ես հասկացա, որ եթե այդպես շարունակի, ապա «Բորուսիան» կբաժանվի նրանից: Լավ է, որ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Եթե վերցնենք բոլոր մրցաշարերը, ապա նա Եվրոպայում գոլային փոխանցումների թվով այս մրցաշրջանում առաջին արդյունքն ունի: Բարդ է ասել, թե արժե՞ արդյոք տեղափոխվել այլ ակումբ: Պետք է շատ բան հաշվի առնել: Պետք է հասկանալ, որ Մինո Ռայոլան՝ Մխիթարյանի գործակալը, հարգված մասնագետ է Եվրոպայում: Կարծում եմ, որ Մխիթարյանի հավանական տեղափոխության վերաբերյալ բոլոր խոսակցությունները կապված են ոչ թե նրա ցանկության, այլ պայմանագրի երկարաձգման հետ: Եթե ինձ հարցնեին՝ արժե լքել «Բորուսիան», ես կպատասխանեի, որ ոչ: Պետք չէ տեղափոխվել Իտալիա: Ավելին, չի կարելի ասել, թե նույն «Յուվենթուսը» ուժեղ է «Բորուսիայից»:

— Վերադառնանք ավելի կոնկրետ թեմաների: Առաջիկա ընկերական խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի Բելառուսի դեմ, ի՞նչ կարելի է սպասել խաղադրույքների տեսանկյունից:

— Չեմ խոսի կոնկրետ արդյունքի մասին: Հայերը լուրջ խնդիրներ ունեն պաշտպանությունում, դրանք չեն վերացել: Միևնույն ժամանակ Սուքիասյանի թիմը հարձակման գծում ֆուտբոլիստների վատ ընտրություն չունի: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: Սա ամենատրամաբանական խաղադրույքն է:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
19:00/25 մրտ
Հայաստան - Բելառուս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ