«Հալլ» — «Տոտենհեմ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

18:00, 21 մյս 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 38-րդ տուրի «Հալլ» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում «Տոտենհեմի» (-1) ֆորայով հաղթանակի վրա: 

«Հալլը» շատ վատ է ավարտում մրցաշրջանը: Թիմը ոչ մի գոլ չի խփել վերջին 3 խաղում: 6 գոլ է բաց թողել նախորդ երկու խաղում, ընդամենը մեկ անգամ հաղթել վերջին վեց տուրում: Սրանք հաստատ այն ցուցանիշները չեն, որոնցով կարելի է հույս ունենալ ԱՊԼ-ում մնալու համար: Որպես արդյունք, նախորդ տուրում «վագրերը» դուրս մնացին մրցաշարից և վերջին տուրը նրանց համար ուղղակի ձևական է:

«Տոտենհեմն» իր հաճույքի համար է խաղում, անգամ այն բանից հետո, երբ կորցրեց «Չելսիին» շրջանցելու շանսը: «Յունայթեդի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը և հյուրընկալվելիս «Լեսթերին» ջախջախումը (6:1) դրա ապացույցն է: Այս ամենից բացի, Հարի Քեյնն, իհարկե, կցանկանա դառնալ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն (հիմա նա իր ակտիվում 26 գոլ ունի, Լուկակուն և Սանչեսն աչքի են ընկել համապատասխանաբար 24 և 23 անգամ), իսկ անգլիացու խաղընկերներն ուրախ կլինեն օգնել նրան:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 38-րդ տուր
18:00/21 մյս
«Հալլ» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ