Հայաստան — Սենթ Քիթս և Նեվիս. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 04 հնս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան — Սենթ Քիթս և Նեվիս ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ կտանի արդյունավետ խաղում: 

Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա մրցակիցը բավական հարմար է, որպեսզի Արթուր Պետրոսյանը ճիշտ կազմ ընտրի Մոնտենեգրոյի հետ պատասխանատու խաղից առաջ: Մեր ընտրանու կորուստների մասին՝ չկա Գևորգ Ղազարյանը, չնայած նա թիմի հետ է, այստեղ է, հավաքականի կողքին է ու հարցազրույց է տվել և ասել է, որ հույս ունի ապաքինվել սեպտեմբերին, ինչը ֆանտաստիկ կլինի, եթե հասցնի: Վնասվածքի պատճառով չկա նաև Հովհաննես Համբարձումյանը, և կա ևս մեկ կորուստ՝ Դավիթ Մանոյանից հետո հավաքականի ճամբարում վնասվածք է ստացել Գոռ Մալաքյանը: Ճիշտ է՝ այնպես չէ, որ նա Մոնտենգրոյի դեմ ամբողջովին խաղալու էր, բայց Արթուր Պետրոսյանն ասաց, որ, ինչու չէ, կարող էր նրան օգտագործել Սենթ Քիթս և Նևիսի հետ խաղում և հասկանալ մեր միջին գծի ուժեղ ու թույլ կողմերը: Դարձյալ մեր միջին գիծը կաղալու է և հայտնի չէ, թե ով է լինելու մյուս հենեկետային կիսապաշտպանը: Գուցե մենք խաղանք մեկ հենեկետայինով, կամ Մարկոս Պիցելին իջնի այդ դիրք, Մխիթարյանը դառնա առաջ քաշված կիսապաշտպան, այլ ոչ թե եզրային: Այստեղ լուծումները շատ են:

Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա Կորյանը, Սարկիսովը, Բարսեղյանը վերջին շրջանում շատ լավ են գործում, կա նաև աջ եզրից Կամո Հովհաննիսյանը, ով օգտակար կարող է լինել և բավականին շատ է աճել Բելառուսի առաջնությունում հանդես գալուց հետո:

Մի խոսքով, հավաքականն այսօր պետք է հաղթի: Սենթ Քիթս և Նևիսի ընտրանին այն մրցակիցը չէ, որից պետք է վախենալ: Մեր ընտրանին խաղալու է առաջին համարով, լինելու է նախաձեռնողի դերում, այլ ոչ թե ապավինելու է հակագրոհներին: Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին թույլ է տալու միայն քայլ առ քայլ հակագրոհներ իրականացնել: Բայց կարծում եմ, որ մեր հավաքականին կհաջողվի առնվազն երեք գնդակ խփել: Հետևաբար ընտրում եմ մեր հավաքականի հաղթանակը տոտալ 2,5-ից շատ գոլի պայմանով, ինչի համար սահմանված է 1,97 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
20:00/4 հնս
Հայաստան - Սենթ Քիթս և Նևիս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ