Հայաստան — Լիխտենշտեյն. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 06 սպտ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ազգերի Լիգայի առաջին տուրի Հայաստան — Լիխտենշտեյն հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը վստահ է, որ կհաղթեն հայերը: 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի հետ խաղով նորամուտն է նշում նոր մեկնարկող մրցաշարում՝ Ազգերի լիգայում։ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր ընտրանին կփորձի իրենից զգալիորեն մակարդակով ցածր թիմից ուժեղ գտնվել։ Կարելի է ասել՝ ինչպես միշտ մեր թիմում կան կադրային խնդիրներ, ընդ որում՝ սկսած դարպասապահից։ Չի բացառվում, որ այս անգամ Վարդան Մինասյանը վստահի Անատոլի Այվազովին։

Նախկին մարզիչները մեր թիմում փորձարկում էին 3 կենտրոնականով մարտավարությունը։ Մինասյանն ավելի կողմ է դասական 4-2-3-1 սխեմային։ Ձախ պաշտպանի դիրքում իսկական խուճապ է։ Գագիկ Դաղբաշյանը 44-ամյա մասնագետի կարծիքով հավաքականի մակարդակին չի համապատասխանում, Մոնրոյ Արարատը վնասվածք ունի ու չի ժամանի Երևան, Լևոն Հայրապետյանն էլ վնասվածք ունի։ Ու՞մ օգտագործել՝ Մկոյա՞ն, որը կենտրոնում իրեն ավելի լավ է զգում, Եդիգարյա՞ն, որն արդեն չգիտի՝ որ դիրքն է օպտիմալն իր համար, թե՞ Հովհաննես Համբարձումյան, որը նո՜ր-նոր է թիմ գտել։ Ամեն դեպքում վերջինս թիմի միակ թեկնածուն է աջ թևում, որովհետև Կամո Հովհաննիսյանը չի հրավիրվել թիմ։

Կենտրոնում միանշանակ կխաղա Հարոյանը։ Նրա կողքին կտեսնենք Անդրե Չալըշըրին։ Ձախից Եդիգարյան, աջից Համբարձումյան։ Եթե Կառլեն Մկրտչյանը հրավիրված է, ուրեմն հիմական կազմի խաղացող է։ Նրա կողքին միջին գծում կլինի Մխիթարյանը, իսկ ենթահարձակվողի դիրքում կխաղա չծերացող ու հանճարեղ Մարկոսը։ Աջից միանշանակ կդիտարկեմ Արաս Օզբիլիսին, ով վերջապես առողջ է ու խաղում է։ Ձախից կխաղա փորձառու Գևորգ Ղազարյանը, իսկ Իվան Յագանը կուժեղացնի խաղը երկրորդ կեսում։ Հարձակման գծում էլի խնդիր կա՝ Մովսիսյանը վնասվածք ունի, Բարսեղյանը չի արդարացնում։ Մնում է ընտրել՝ Սարկիսով-Ադամյան զույգից։ Հույս ունենք՝ Սարկիսովը կրկին դուրս կգա 4-րդ գոլը խփելու համար։

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. Հայաստանի Հավաքականի հաղթանակ՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ!

Օրդինար: Հաղթած
Ազգերի Լիգա
20:00/6 սպտ
Հայաստան - Լիխտենշտեյն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ