Հայաստան – Գերմանիա․ կանխատեսում

21:00, 14 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Գերմանիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն։

Հայաստանի հավաքականը 0։5 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային և կորցրեց խմբում երկրոդ տեղը զբաղեցնելու շանսերը։ Հիասթափությունը մեծ է, բայց ամեն ինչ անցյալում է։ Հիմա պետք է պարզապես ավարտել այս ընտրական փուլը։ Պատվով ավարտելու մասին էլ նույնիսկ մտածել պետք չէ, քանի որ դժվար թե կարողանանք Գերմանիայի հավաքականի հետ պատվով խաղալ։ Ինչպես էլ խաղանք, միևնույնն է, մի քանի գոլ բաց կթողնենք։

Կարծում եմ, որ այստեղ միակ ինտրիգն այն է, թե արդյք կհաջողվի մեր հավաքականին գոլ խփել։ Ինձ թվում է՝ այո։ Եվ այդպես մտածելու համար ունեմ մի քանի պատճառ։ Նախ՝ խաղը բաց կթողնի գերմանացիների հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը։ Նրան կարող է փոխարինել Տեր Շտեգենը։ Գերմանիայի հավաքականը վերջին 7 խաղերից միայն 1-ում է գոլ բաց թողել՝ ռումինացիներից։ Այդ խաղում Բունդեսթիմի դարպասը պաշտպանել է հենց Տեր Շտեգենը։

Երկրորդ արգումենտն այն է, որ Հայաստանի հավաքականը վերջին 5-6 տարիների ընթացքում սեփական խաղադաշտում անցկացրած ուժեղագույն հավաքականների դեմ խաղերի գրեթե 90 տոկոսում գոլ խփել է։ Մենք գոլ ենք խփել Իտալիային (1:3), Լեհաստանին (1:6), Դանիային (1:4), Պորտուգալիային (2:3):

Եվ երրորդը, կարծում եմ, որ մակեդոնացիներից կրած պարտությունից հետո հավաքականի ֆուտբոլիստները կփորձեն ինչ-որ կերպ փոխհատուցել երկրպագուներին՝ այս խաղում գոլ խփելով։ Իմ կարծիքով՝ ընդհանրապես տարբերություն չկա պարտվում ես Գերմանիային 0։3 թե 0։8։ Մենք չունենք այն հավաքականը կամ այն պաշտպանությունը, որ կարողանանք կասեցնել գերմանացիներին։ Գերմանիայի նման հավաքականները մեր կարգի թիմերին գոլ են խփում այնքան, որքան ցանկանում են, այլ ոչ թե այնքան, որքան թույլ է տալիս մրցակիցը։

Ընտրում եմ Հայաստանի հավաքականը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․35 գործակիցը։ Մեր հարձակման գծի ֆուտբոլիստներն էլ ապացուցելու բան ունեն։ Կարծում եմ՝ կհաջողվի գոլ խփել Բունդեսթիմին։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
21:00/14 նյմ
Հայաստան – Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ