Հայաստան – Չեռնոգորիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 24 մրտ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Հայաստանի և Չեռնոգորիայի ազգային հավաքականների՝ Երևանում կայանալիք հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը տարին սկսում է ընկերական հանդիպումներով: Խոակին Կապառոսի թիմը նախորդ ընտրական ցիկլը հաջող սկսեց, բայց դրա ավարտից հետո բազմաթիվ հարցեր թողեց:

Իսպանացի մասնագետը շարունակում է մեզ հարմար խաղաոճ որոնել: Հավաքականն առայժմ չունի հստակ խաղային ձեռագիր: Մարզիչը Մունդիալի որակավորման փուլում մի քանի սխեմա փորձարկեց՝ ելնելով իր ձեռքի տակ ունեցած ռեսուրսներից: Ուրախալին այն է, որ Կապառոսն անընդհատ թիմ է հրավիրում երիտասարդ նոր խաղացողների: Միստերն այս անգամ ևս հավատարիմ մնաց իր փիլիսոփայությանը: Շանս ստացան ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը:

Չեռնոգորիայի հավաքականը լավ սպարինգ մրցակից է: Հյուրերը կպչուն ու երբեմն ուժային ֆուտբոլ են խաղում, բայց Չեռնոգորիան, առաջին հերթին տեխնիկապես պատրաստված կոլեկտիվ է:

Պարզ է, որ Կապառոսը նոր տակտիկական փորձարկումներ կկատարի: Դա հաշվի առնելով՝ դժվար է ինչ-որ բան կանխատեսելը: Չեռնոգորիայի և Նորվեգիայի հետ հանդիպումները լավ առիթ էին, որպեսզի մեր թիմի աստղային նորեկ Լուկաս Սելարայանը լրացներ խաղակցվածության պակասը թիմակիցների հետ: Ցավոք, MLS-ի աստղը չի միանա մեզ: Կբացակայի նաև Սարգիս Ադամյանը, որն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում:

Կապառոսն առանց Մխիթարյանի խաղալու փորձ ունի, սակայն պետք է հասկանանք, թե ով է ստանձնելու առաջատարի դերը Հայաստանի հավաքականի նոր դարաշրջանում:

Ամեն դեպքում, դիտարժան և գոլառատ հանդիպում չեմ սպասում: Երկու թիմերն էլ փորձելու են օգտագործել ընկերական խաղի հնարավորությունները:

Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում եմ ընտրել Հայաստանի հավաքականը չի պարտվի և 2 թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
20:00/24 մրտ
Հայաստան – Չեռնոգորիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ