Հայաստան-Չեռնոգորիա։ Կանխատեսում և խաղադրույք

20:00, 24 մրտ 2022
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում կմրցի Չեռնոգորիայի թիմի դեմ։ «Բուքմեյքերներների» ռեյտինգը կարծում է, որ այս խաղում 2 թիմերը գոլ կխփեն։

Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է Չեռնոգորիայի թիմին։ Ընկերական հանդիպումների վերաբերյալ կանխատեսումները միշտ էլ դժվար են, քանի որ հնարավոր չէ գուշակել, թե ինչ կազմ դուրս կբերեն դաշտ մարզիչները։ Հիմնականում դրանք փորձնական են լինում։ Եթե ոչ ամբողջությամբ, ապա նվազագույնը մի քանի դիրքերում նորեկներ են խաղում։ Մեր պարագայում միանգամից մի քանի խնդիր ունենք։ Հավաքականի հայտացուցակում միայն Արթուր Միրանյանն է հարձակվող։ Կարծում եմ, որ Միրանյանին չենք տեսնի մեկնարկային կազմում և դա նշանակում է, որ խաղալու ենք առանց կենտրոնական հարձակվողի։ Գուցե առջևի գծում խաղան Էրիկ Վարդանն ու Վահան Բիչախչյանը։ Ի դեպ, երկուսն էլ 10 համարի դիրքում խաղացող ֆուտբոլիստներ են։

Բնականաբար, Հենրիխ Մխիթարյանի կորուստը կզգացվի հավաքականի խաղում։ Մի բան է ուրախացնում, որ ի տարբերություն մյուս դիրքերի, այստեղ Կապառոսը տարբերակներ ունի։ Նույն Վարդանյանը, կամ Բիչախչյանը, չմոռանանք նաև Սպերցյանին։

Պաշտպանությունում էլ խնդիրներ ունենք։ Բացակայելու է Համբարձումյանը։ Չեմ կարծում, որ Հարոյանն ու Չալըշըրը 90 րոպե անցկացնեն խաղադաշտում։ Ենթադրում եմ, որ փոփոխություններ կլինեն նաև պաշտպանության գծում։ Այս խաղում, կարծում եմ, որ 2 թիմերն էլ գոլ կխփեն։ Չեռնոգորիայի գոլի վրա գրեթե չեմ կասկածում։ Եթե պաշտոնական խաղում գոլ ենք բաց թողնում անգամ Լիխտենշտայնից, ապա այսպիսի հանդիպմանը դժվար թե Հայաստանի հավաքականը կարողանա անառիկ պահել սեփական դարպասը։ Իսկ ահա մեր ընտրանու գոլ խփելը, վերոնշյալ պատճառով, կարող է բավականին դժվար լինել։ Ամեն դեպքում, փորձենք ռիսկի դիմել։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․93 գործակիցը։

Մրցույթ․ Նորվեգիա — Հայաստան․ Գուշակե՛ք հաշիվը և շահեք 10 000 դրամ

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
20:00/24 մրտ
Հայաստան-Չեռնոգորիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ