«Հադերսֆիլդ» – «Նոթինգեմ Ֆորեսթ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:30, 29 մյս 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Հադերսֆիլդ» – «Նոթինգեմ Ֆորեսթ» անգլիական Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչ հանդիպման վերաբերյալ։

Եվրոպական չեմպիոնների գավաթի կրկնակի հաղթող «Նոթինգեմ Ֆորեսթին», իհարկե, բազմաթիվ չեզոք երկրպագուներ ցանկանում են տեսնել Պրեմիեր լիգայում։ Առաջին հերթին ակումբի պատմության համար։ Բացի այդ, Սթիվ Կուպերի թիմը բավականին լավ և վառ խաղ է ցուցադրում։ Թիմի երկրպագուներնն էլ շատ լավ աջակցում են տրիբունաներից։

Բայց «Հադերսֆիլդը» բարդ մրցակից է։ Թիմը գլխավորում է իսպանացի Կարլոս Կորբերանը, որի մասին Մարսելո Բյելսան ասել էր, թե նրա կարծիքն ավելի շատ է գնահատաում, քան իրենը։

Հենց արգենտինացի մասնագետի հետ «Լիդսում» աշխատելու ժամանակ է Կորբերանը զարգացել և փորձ հավաքել որպես մարզիչ, իսկ հետո տեղափոխվել «Հադերսֆիլդ»։

Եթե չհաշվենք մարտին երկշաբաթյա շրջանը, ապա յորկշիրյան ակումբը անպարտելի է դեռևս նախորդ տարվա նոյեմբերից։ Այդ ընթացքում թիմը հաղթել է նաև Չեմպիոնշիփի առաջատար «Ֆուլհեմին»։ «Հադերսֆիլդն» առաջնությունում առավելության է հասել նաև նույն «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ։

Կարծում եմ, որ «Ուեմբլիում» տակտիկապես ավելի գրագետ կգործի «Հադերսֆիլդը»։ Ընտրում եմ «Հադերսֆիլդը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․89 գործակցով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնշիփ
19:30/29 մյս
«Հադերսֆիլդ» – «Նոթինգեմ Ֆորեսթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ