«Գրանադա» — «Սելտա». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

22:45, 16 ապր 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Պրիմերայի 32-րդ տուրի «Գրանադա» — «Սելտա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը կհաղթեն:

Խաղադրույքների տեսանկյունից շատ հետաքրքիր հանդիպում է: Բուքմեյքերները «Սելտային» ֆավորիտ են համարում: Բացարձակապես համաձայն չեմ դրա հետ: «Գրանադան» հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: «Գրանադան» նոր է փոխել գլխավոր մարզչին, իսկ մարզչական փոփոխությունը լավ է անդրադառնում թիմի վրա, լրացուցիչ լիցքեր ու մոտիվացիա է: Նույնիսկ Տոնի Ադամսի գլխավորությամբ «Գրանադան» այս խաղում 3 միավորի շանսեր ունի: Բացի այդ, «Գրանադան» տնային թիմ է և իր միավորների 80%-ը վաստակել է հարազատ մարզադաշտում: Եվ «Գրանադայի» վրա խաղալու գլխավոր պատճառը՝ «Սելտան» լրջորեն զբաղված է Եվրոպա լիգայով:

Վիգոյում մտածում են միայն այն մասին, թե ինչպես հաղթահարել «Գենկի» արգելքն ու պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրագավաթի կիսաեզրափակիչ: Հինգշաբթի գալիսիացիները բարդ հանդիպում անցկացրին, ամբողջությամբ տրվեցին այդ հանդիպմանն ու «Բալայդոսում» հաղթեցին ոչ ամենահարմար 3:2 հաշվով: Այժմ Վիգոյում մտածում են Բելգիայում կայանալիք պատասխան հանդիպման մասին: «Սելտան» միշտ զոհաբերում է առաջնության խաղերը, որպեսզի Եվրոպա լիգայում հնարավորինս լավ հանդես գա: Էդուարդո Բերիցիոն արդեն հրապարակել է «Գրանադայի» դեմ խաղի հայտացուցակը: Նա 5 հիմնական կազմի ֆուտբոլիստի հանգստի հնարավորություն է տվել, նրանք բոլորն էլ հինգշաբթի խաղացին մեկնարկային րոպեներից: Նրանք են. պաշտպաններ Կաբրալն ու Խոնին, եզրայիններ Վասսն ու Պաբլո Հերնանդեսը, ինչպես նաև հարձակվող Գուիդետին: Գուիդետիի հիմնական փոխարինողը վերջին խաղերում Ռոսսին էր, բայց իտալացի հարձակվողը կարիերայի ընթացքում 5-րդ անգամ կտրել է ծնկի կապաններն ու կես տարի դաշտ դուրս չի գա: Բացի այս հինգից, հավանաբար Գրանադայում մեկնարկային րոպեներից չեն խաղա ևս մի քանի հիմնական կազմի ֆուտբոլիստներ: Ենթադրում եմ, որ Յագո Ասպասը այդ ցուցակում կլինի:

«Գրանադայի» համար սա հրաշալի շանս է: Տանտերերին միայն հաղթանակ է պետք, և դրա համար կան նախադրյալներ: «Գրանադայի» շանսերը բուքմեյքերները թերագնահատում են: Այստեղ արժե վերցնել տանտերերի (0) ֆորան, որը բավական ապահով տարբերակ է: Կարելի է նաև ռիսկի դիմել և վերցնել տոտալ 4,5-ից քիչ գոլով «Գրանադայի» հաղթանակը: Գործակիցը գրեթե 3 է:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 32-րդ տուր
22:45/16 ապր
«Գրանադա» — «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Լա լիգա, 32-րդ տուր
22:45/16 ապր
«Գրանադա» — «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ