Goal.com-ի կանխատեսումը. «Յուվենթուսը» և «Մոնակոն» կրկին գոլառատ հանդիպում չեն անցկացնի

22:45, 09 մյս 2017
Goal.com-ի փորձագետ Ալ-Հաին Քոուլը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Յուվենթուս» — «Մոնակո» պատասխան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ կրկին առավելագույնը 2 գոլ կլինի:

Պատասխան խաղում «Մոնակոն» Թուրինում պետք է բարձրանա «Յուվենթուս» անունով սարը: Առաջին խաղում «մոնեգասկները» 0:2 հաշվով պարտվեցին: Ինչպես Մադրիդի «Ռեալը», այնպես էլ «Յուվենթուսը» Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում դեռ չի պարտվել:

Առաջին խաղից առաջ շատ էր խոսվում, որ «Մոնակոն» այս մրցաշրջանում շատ է գոլ խփում: Բայց «Յուվենթուսը» իր հաշվին 2 շատ կարևոր արտագնա գոլ գրանցեց և կարող է Չեմպիոնների լիգայում անձնական ռեկորդ սահմանել՝ խաղալով 6-րդ «չոր» հանդիպումը:

Մենք արդեն տեսել ենք, թե թուրինցիները «Բարսելոնային» հաղթելուց հետո երկրորդ խաղում պաշտպանությունում որքան վստահ խաղացին: Արդյունքը «Նոու Կամպում» գրանցված 0:0 հաշիվն էր:

Տոտալ 2,5-ից քիչ գոլը Չեմպիոնների լիգայում «Ծեր Սինյորայի» մասնակցությամբ 12 խաղերից ութում աշխատել է, իսկ տանն Ալեգրիի թիմը վերջին 16 խաղերում ընդամենը 7 գոլ է բաց թողել:

Օրդինար: Պարտված
ՉԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
22:45/9 մյս
«Յուվենթուս» — «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ