Goal.com-ի կանխատեսումը. «Սթոք Սիթին» առաջին խաղակեսում գոլ կխփի «Ման. Յունայթեդին»

16:45, 26 դկտ 2015

Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը առաջին խաղակեսում գոլ կխփեն:

Լուի վան Գալը գնում է «Բրիտանիա» ստադիոն քաջ գիտակցելով, որ միավորների կորուստը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: «Յունայթեդը» վերջին 6 խաղերում չի կարողացել հաղթանակ տոնել: Այս ամենի արդյունքում թիմը դուրս մնաց ՉԼ-ից, իսկ ԱՊԼ-ում նահանջեց 5-րդ հորիզոնական: Չորրորդ անընդմեջ պարտությունն անկասկած, ավելի մեծ ճնշում կստեղծի հոլանդացի մասնագետի վրա:

«Սթոք Սիթին», իր հերթին, վերջին խաղերում հրաշալի է հանդես գալիս սեփական դաշտում: Այո, թիմը վերջին տնային խաղում պարտվեց  «Կրիստալ Փելասին», բայց հաղթել է նախորդ 3 խաղերում, այդ թվում նաև «Մանչեսթեր Սիթիին»:

Չնայած նրան, որ «Յունայթեդը» վատ է հանդես գալիս այս մրցաշրջանում, մանկունիացիները հուսալի տեսք ունեն պաշտպանությունում: Այնուամենայնիվ, «կարմիր սատանաները» վերջին 5 խաղերից չորսում չեն կարողացել անառիկ պահել սեփական դարպասը:

Տանտերերին վերջին 23 տնային խաղերից քսանում հաջողվել է գրավել մրցակցի դարպասը: Այս ամենը հաշվի առնելով, «Սթոք Սիթիի» գոլն առաջին խաղակեսում հետաքրքիր խաղադրույք է: Այն աշխատել է «Սթոքի» վերջին 6 տնային խաղերից երեքում, իսկ «Յունայթեդը» վերջին 5 խաղերից չորսում առաջին խաղակեսում գոլ է բաց թողել:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
16:45/26 դկտ
«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ