Goal.com-ի կանխատեսումը. «Ռեալն» ու «Յունայթեդն» առաջին խաղակեսում կփոխանակվեն գոլերով

01:00, 24 հլս 2017
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել International Champions Cup ընկերական մրցաշարի «Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս հանդիպման առաջին խաղակեսում երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդը» ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից պետք է առավելություն ունենա, քանի որ Ժոզե Մոուրինյոյի թիմն արդեն երեք խաղ է անցկացրել ու բոլորում հաղթել է: Սկզբից «կարմիր սատանաները» հաղթեցին ՄԼՍ-ը ներկայացնող երկու թիմին, իսկ հետո հիանալի կերպով հաջողության հասան «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Այս թիմերը երեք տարի առաջ հանդիպել են ընկերական խաղում: ԱՄՆ-ում կայացած այդ հանդիպումը ռեկորդային թվով այցելություն ունեցավ: Այնժամ թիմերից ոչ մեկին չհաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Պետք է հավելեմ, որ մանկունիանցիները վերջին երեք խաղից երկուսում գոլ են բաց թողել: Սակայն երկու թիմերի գոլ խփելու տարբերակի համար ցածր գործակից է առաջարկվում:

Հնարավոր է՝ ավելի գրավիչ է «առաջին խաղակեսում երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը:

Օրդինար: Պարտված
International Champions Cup, ընկերական խաղ
01:00/24 հլս
«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ