Goal.com-ի կանխատեսումը. «Մարսելը» և «ՊՍԺ»-ն կփոխանակվեն գոլերով

23:00, 21 մյս 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Ֆրանսիայի գավաթի եզրափակչի «Մարսել» — «ՊՍԺ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերին կհաջողվի փոխանակվել գոլերով: 

Առաջնությունը մոտակա հետապնդողներից 31 միավորի տարբերությամբ ավարտելով` «ՊՍԺ»-ն կարող է երկարաձգել երկրում տիտղոսների մենաշնորհը` Զլատան Իբրահիմովիչի հրաժեշտի խաղում նվաճելով Ֆրանսիայի գավաթը:

Չնայած նրան, որ «Մարսելը» Ֆրանսիայում ունի ամենակրքոտ երկրպագուներն ու հիասքանչ մարզադաշտը, թիմը սարսափելի վատ անցկացրեց մրցաշրջանը` առաջնությունն ավարտելով 14-րդ հորիզոնականում և առաջատարից ետ մնալով գրեթե 50 միավորով:

Թեև պետք է նշել, որ առաջնությունում երկու թիմերի միջև հանդիպումները լարված ստացվեցին: Երկու դեպքում էլ փարիզցիներին հաջողվեց միևնույն 2:1 հաշվով հաղթանակ տանել` «Մարսելի» հետ անպարտելի հանդիպումների շարքը հասցնելով տասնմեկի:

Ինչպես նշված էր վերևում, այս մրցաշրջանի երկու խաղերում թիմերը փոխանակվել են գոլերով: «Մարսելն» ունի հիասքանչ հարձակվող` ի դեմս Միշի Բատշուայիի: 22-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ում դարձել է 18 գոլի հեղինակ և ևս 4 անգամ աչքի է ընկել Եվրոպա լիգայի 7 խաղերում: Հաշվի առնելով դա` «Մարսելը» հիասքանչ հնարավորություն ունի գրավելու «ՊՍԺ»-ի դարպասը, թեև հաղթանակը քիչ հավանական է:

Փարիզցիների արդյունավետությունը Ֆրանսիայում տպավորում է: Լիգա 1-ի չեմպիոնը 102 գնդակ է խփել, թեև առաջնության առաջատար թիմերի հետ խաղերում միշտ չի հաջողվել անառիկ պահել սեփական դարպասը:

Հաշվի առնելով դա` «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ը հիանալի խաղադրույք է թվում:

Օրդինար: Հաղթած
Ֆրանսիայի գավաթ. եզրափակիչ
23:00/21 մյս
«Մարսել» - «ՊՍԺ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ