Goal.com-ի կանխատեսումը. Իտալիան և Ալբանիան 2,5-ից քիչ գոլ կխփեն
Իտալիայի հավաքականը, որպես կանոն, հիանալի է խաղում ընտրական փուլերում: Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին 55 խաղերում Իտալիան ընդամենը մեկ անգամ է զիջել: Դա եղել է 2004 թվականին Սլովենիայի թիմի դեմ: Ավելին, պատմության ընթացքում Իտալիան ԱԱ որակավորման փուլի տնային խաղերում երբեք չի պարտվել:
Այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա, որ իտալացիներին այսչափ ակնհայտ նախապատվություն են տալիս: Նրանք իրենց համար սովորական ոճով են սկսել ընտրական փուլը՝ առաջին չորս խաղերում վաստակելով 10 միավոր: Հաշվի առնելով, որ միայն խմբի հաղթողն է դեպի Ռուսաստան ուղեգիր ստանում, իսկ Իսպանիայի և Իտալիայի ընտրանիները հավասարազոր մրցակիցներ են, Ջամպերո Վենտուրայի ֆուտբոլիստները սխալվելու իրավունք չունեն:
Ալբանացիներն, իրենց հերթին, արդեն հասցրել են վայելել խոշոր մրցաշարերը: Նրանք Ֆրանսիայում մասնակցել են Եվրո-2016-ին, բայց արդեն ընտրական փուլում զիջեցին Իսպանիային և Իսրայելին՝ խաչ քաշելով իրենց ամբիցիաների վրա: Ուշագրավ է, որ ալբանացիները այդ երկու դիմակայություններում չեն կարողացել աչքի ընկնել, իսկ վերջին ութ խաղերում Ալբանիան ընդամենը հինգ գոլ է խփել:
Այդուհանդերձ, առաջիկա խաղում Ալբանիան կձգտի ուշադիր խաղալ պաշտպանությունում: Իտալիայի մասնակցությամբ վերջին 13 տնային խաղերից 10-ում 2,5-ից քիչ գոլ է խփվել: Նշենք նաև, որ Իտալիան 2014 թվականին ընկերական հանդիպմանը 1:0 հաշվով հաղթել է Ալբանիային: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ «գոլերը տոտալ 2,5-ից քիչ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: