Goal.com-ի կանխատեսումը. «Բայերը» և «Վերդերը» 3,5-ից շատ գոլ կխփեն

22:00, 09 փտր 2016
Goal.com-ի փորձագետ Ալ-Հաին Կոուլը կանխատեսում է արել Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Բայեր» — «Վերդեր» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը 3,5-ից շատ գոլ կխփեն: 

Թիմերը սեպտեմբերին արդեն հանդիպել են Բունդեսլիգայի շրջանակում և այդ խաղում «Բայերը» մրցակցին հաղթեց 3:0 հաշվով:

Վիկտոր Սկրիպնիկի թիմը 20 տուրերից հետո ամենաշատ գնդակներն է բաց թողել Բունդեսլիգայում՝ 41 (ինչպես և «Շտուտգարտը»):

«Վերդերը» վերջին երկու հանդիպումներում ութ գոլ է բաց թողել: Այս հանդիպմանը նրանց համար դժվար կլինի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ «Բայերի» մեքսիկացի հարձակվող Խավիեր Հերնանդեսը վերջին ութ խաղերում խփել է ինը գնդակ:

Այդուհանդերձ, Սկրիպնիկի թիմը արդեն ակնհայտորեն ցուցադրել է, ինչ կարող է պատահել, եթե մրցակիցը թերագնահատում է «Վերդերին»: Գավաթի նախորդ փուլում բրեմենցիները 4:3 հաշվով հաղթեցին Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

«Վերդերի» մասնակցությամբ վերջին վեց հանդիպումներից հինգում աշխատել է «գոլերը տոտալ 3,5-ից շատ»-ը, և այս հանդիպմանը խաղադրույք եմ կատարում այդ տարբերակի վրա:

Օրդինար: Հաղթած
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
22:00/9 փտր
«Բայեր» - «Վերդեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ