Goal.com-ի կանխատեսումը. «Աթլետիկոն» և «Բավարիան» գոլ չեն խփի առաջին խաղակեսում

22:45, 27 ապր 2016
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկո Մադրիդ» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ առաջին խաղակեսում թիմերը 0,5-ից քիչ գոլ կխփեն: 

«Բավարիան» ուղեւորվում է «Վիսենտե Կալդերոն» այն բանի համար, որպեսզի ձգտի կոտրել Եվրոպայի ամենաապահով պաշտպանությունն ու հասնի նպատակին, որը երբեմն այս մրցաշրջանում անհասանելի է թվում:

Դիեգո Սիմեոնեն մադրիդցիներին Չեմպիոնների լիգա է վերադարձրել 2013 թվականին: Այդ ժամանակվանից թիմն այս մրցաշարում 16 տնային հանդիպում է անցկացրել, որոնցից ընդամենը երեքում չի կարողացել դարպասն անառիկ պահել:

Իրոք, ընդամենը չոր գնդակ տնային 16 հանդիպումներում՝ արտակարգ ռեկորդ ամենահեղինակավոր եվրոպական ակումբային մրցաշարի համար: Եթե «Բավարիան» կարողանա կոտրել «Աթլետիկոյի» պաշտպանությունը, ապա գրեթե կապահովի իր տեղը եզրափակչում:

Իսպանիայի մայրաքաղաքից թիմը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին յոթ առաջին հանդիպումների առաջին խաղակեսերում գոլ բաց չի թողել: Դիեգո Սիմեոնեի պաշտպանությունում ուշադիր խաղալու մտահաղացումը, «Աթլետիկոյի» ֆուտբոլիստների ֆիզիկական մարզավիճակի հետ համատեղ, ամենահարգվածներից մեկն է Եվրոպայում:

Իհարկե, «Բավարիան» ֆավորիտի կարգավիճակ է ստացել, և Պեպ Գվարդիոլան նաեւ մի քանի բան գիտի այն բասին, ինչպես իր խաղացողները պետք է վազեն խաղադաշտով: Ավելին, «Աթլետիկոն» մնացել է առանց Դիեգո Գոդինի, ով ապաքինվում է վնասվածքից:

Սակայն «Բավարիան» փոքր-ինչ ավելի թույլ է եվրագավաթների արտագնա հանդիպումներում: Չեմպիոնների լիգայի վերջին իննը արտագնա հանդիպումներում թիմն ընդամենը երկու անգամ է հաղթել:

Առաջիկա խաղը պետք է լարված և զգույշ պայքարում անցնի՝ ոչ մեծ թվով գոլերով: Այդ պատճառով առանց գոլերի առաջին խաղակեսի խաղադրույքը շատ լավն է:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
22:45/27 ապր
«Աթլետիկո Մադրիդ» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ